Չարենցավանցի երիտասարդները կարևորում են առանց բռնության հասարակությունում ապրելը՝ իրենց ցանկություններն արտահայտելով Street art-ի միջոցով, որը տեղակայված է Չարենցավանի 6-րդ թաղամասի 1-ին շենքի պատին:
Ապագա հաշվապահ Ալա Ղազարյանն է նախաձեռնության հեղինակը, ում օգնել են ընկերները՝ մանկավարժական համալսարանի ուսանող Վերգինե Մարգարյանն ու պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Արա Շահգալդյանը:
Գաղափարը մշակել են միասին, հետո Արան այդ ամենն արտատպել է շենքի պատին: