Չարենցավան քաղաքում արդեն մի քանի շաբաթ է համայնքապետարանի և համատիրությունների համագործակցությամբ իրականացվում են հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ։
Նախատեսված է 3600քմ մակերեսով մասնակի և ամբողջական նորոգման աշխատանքներ իրականացնել 16 շենքերի տանիքներում։ Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց տանիքների անմխիթար վիճակը։
Տանիքների վերանորոգումն իրականացվում է 4մմ հաստությամբ երկշերտ պարսկական իզոգամով։
Ծրագիրը շարունակական է։ Հերթով բոլոր հարթ տանիքները վերանորոգվելու են։