Ալափարս

Ալափարս, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի ձախ ափին, մայրաքաղաք Երևանից 30 կիլոմետր հյուսիս-արևելք։ Նախկինում կոչվել է Այլաբեր, Այլաբերք։

Հակիրճ տվյալներ

  • Երկիր Հայաստան Հայաստան
  • Մարզ Կոտայքի մարզ
  • Համայնք Ալափարս
  • Հիմնադրված է 470 թ. թ.
  • Առաջին հիշատակում 5-րդ դար
  • Այլ անվանումներ Այլաբերք, Այլաբեր
  • Տվյալ կարգավիճակում 470 թ. թվականից
  • Մակերես 32.79 կմ²
  • ԲԾՄ 1500-1601 մ
  • Պաշտոնական լեզու հայերեն
  • Բնակչություն 2500 մարդ (2012)
  • Ազգային կազմ Հայեր, ռուսներ
  • Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
  • Տեղաբնականուն ալափարսեցի
  • Ժամային գոտի UTC+4
  • Հեռախոսային կոդ +374 (226)

Ալափարս-Այլաբերք բնակատեղիում մարդը դեռևս ապրել է Ք.Ա. 2-րդ հազարամյակում։ Բնակչությունը 2500 մարդ, տարածքը՝ 32.94 կմ2։ Ալափարսն ունի 1 տիպային դպրոց, 1 մանկապարտեզ, 1 մշակույթի տուն։ Մայրաքաղաք Երևանից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Հրազդանից 20 կմ հեռավորության վրա, Չարենցավան քաղաքից 5,5 կմ հեռավորության վրա։ Ալափարսը հարակից է արևելքից՝ քաղաք Չարենցավանին, հյուսիս-արևմուտքից՝ Արզական, Բջնի, հյուսիսից Սոլակ, հյուսիս-արևելքից Ֆանտան, հարավից Կարենիս, հարավ-արևմուտքից Քարաշամբ և Թեղենիք գյուղերին։

Ալափարսում մարդն ապրել է դեռևս երրորդ հազարամյակում, որի վառ ապացույցն է « Սանգյառ » ամրոց-բնակատեղին։ Ալափարսը հիմնադրվել է 470 թվականին։ 17-րդ դարում գյուղն ամայացել է, ապա վերաբնակեցվել 1830 թ. Խոյից, Մակուից, Վանից, Ալաշկերտից ներգաղթած հայերով։ Առաջինը ժամանել է Խոյեցիների քարավանը 60 տուն 200 շնչով և բնակություն հաստատել գյուղի ներքին թաղամասում, իսկ երկրորդը Մակուի Շահբուլաղ գյուղի քարավանը 40 տուն՝ 150 շունչ և հաստատվել վերին աղբյուրամերձ թաղամասում։

20-րդ դարում Ալափարսի դերը մեծ է եղել Հայաստանի կյանքում։ 1950-ական թվականներին շահագործման է հանձնվել Ալափարսի պոմպակայանը, որը հիմնադրել և ավելի քան կես դար ղեկավարել է Ավետիք Ավետյանը։ Ալափարս աղբյուրի քաղցրահամ ջուրը հայտնի է Հայաստանում և արտերկրում «Նոյ» աղբյուրի ջուր անունով։

Ալափարսը հայտնի է միջնադարյան հուշարձաններով, որոնք ունեն երկարամյա պատմություն։ Այստեղ են գտնվում Սուրբ Վարդան եկեղեցին կառուցված 5-րդ դարում Գրիգոր իշխանի կողմից, Սուրբ Ծիրանավոր և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Թուխ մանուկ մատուռը։ Ալափարսը դպրոց է ունեցել նաև 200 տարի առաջ, այդ դպրոցն են հաճախել շրջանի մոտակա գյուղերի դպրոցահասակ երեխաները։

Ալափարսի դպրոցը հիմնադրվել է 1870 թ.–ին։ Սկզբում ունեցել է 25 աշակերտ, մեկ ուսուցիչ՝ Քերոբ Ավետիսյան։ 1890-ական թվականների սկզբին փակվել է ցարական իշխանության կողմից և վերաբացվել 1907 թ.-ին՝ 21 աշակերտով։ 1913 թ.-ին դարձել է եռամյա (102 աշակերտ, որից 12-ը՝ աղջիկ), 1921 թ.-ին՝ քառամյա։ Ալափարսի դպրոցի և 1929 թ.-ին բացված կոլտնտեսական երիտասարդական (կոլերիտ) դպրոցի հիման վրա 1930 թ.-ին ստեղծվում է յոթնամյա դպրոց։ 1935 թ.-ից միջնակարգ է։ Ալափարսի դպրոցը 1970–1971 ուսումնական տարում ուներ 24 դասարան՝ 658 աշակերտով, 32 ուսուցիչ–ուսուցչուհիներով։ 100-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։

Պատմություն

  • ՔԱ 5-րդ հազարամյակ — Յամաջ՝ բացօթյա կայանների համալիր «Ալափարս»
  • ՔԱ 3-րդ հազարամյանկ — Սանգյառ ամրոց։
  • ՔԱ 2-րդ հազարամյանկ — Այլաբերդ բնակատեղի։
  • ՔԱ 2-րդ հազարամյակ — Յամաջ բնակավայր։
  • 3-րդ դար Այլբերք բնակավայր։
  • 6-րդ դար Այլաբեր բնակավայր։
  • 10-րդ դար Այլաբերք բնակավայր։
  • 18-րդ դար Ալափարս բնակավայր։

Բնակչություն

Նախնիների մեծ մասը 18291930 թթ.-ին գաղթել են պատմական Վասպուրականի Մակու քաղաքից (այժմյա Իրան

  • 1831 թ․ — 267 մարդ
  • 1922 թ․ — 2 881 մարդ
  • 1959 թ․ — 1 891 մարդ
  • 1970 թ․ — 2 125 մարդ
  • 1979 թ․ — 2 046 մարդ
  • 1989 թ․ — 2 207 մարդ
  • 2001 թ․ — 2 527 մարդ
  • 2004 թ․ — 2 096 մարդ
  • 2012 թ․ — 2 350 մարդ

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Եկեղեցիներ

Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի

Այս նշանավոր ուխտատեղին գտնվում է գյուղի կենտրոնում։ Կառուցվել է 4-5 դարերում, սակայն մեզ հասել 1857 թ.-ի վերանորոգումով, որի ժամանակ արվել են հավելումներ Ալափարսեցի (Այլաբերցի) մեծահարուստ Ավետիս Մելիք-Բադալյանի նախաձեռնությամբ։

Ալափարս գաղթած Խոյեցիները ըստ ավանդության իրենց հետ բերում են Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված, սրբացված երկու սև քար, որոնցից մեկը պահ տալիս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցում, մյուսն էլ դառնում է Սբ. Վարդան եկեղեցու հիմնաքարը, նրանք այդպիսի մի քար էլ թողած են լինում իրենց հայրենի բնակավայրում, որը նույնպես ուխտատեղի է։ Եկեղեցին կառուցված է բազալտե կոպտակոփ քարերով, իսկ զանգակատունը և շքամուտքը հղկված քարերով։ Սբ. Վարդանը ունի երկու մուտք։

Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը մեծ շուքով նշվում է Սբ. Վարդանա ուխտը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ ոչ միայն տարածաշրջանից և Հայաստանից, այլ նաև արտասահմանից։

Թուխ Մանուկ մատուռ

Թուխ Մանուկ մատուռ սրբատեղին ունի բազմադարյա պատմություն։ Սրբավայրը գոյություն է ունեցել Քրիստոնեության ընդունումից առաջ, որը գտնվել է աղբյուր մոտ և խորհրդանշել է ջրի պաշտամունքը։ Քրիստոնեության ընդունումից հետո դարձել է Քրիստոնեական մատուռ։ Թուխ Մանուկ սրբավայրի անունն այնքան է տարածվել, որ տարեկան հազարավոր մարդիկ այցելում են մատուռ «մուրազատու» խաչքարը տեսնելու և իրենց մուրազին հասնելու համար։ Մատուռը գտնվում է գյուղի հյուսիս-արևելքում։ Մատուռը 20-րդ դարում պահպանվել է Նվարդ և Ավետիք Ավետյանների շնորհիվ։ 2012 թվականին մատուռը վերանորոգվել է համագյուղացիների ջանքերով։

Սուրբ Հովհաննես — Ծիրանավոր եկեղեցի

Եռախորան եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Եկեղեցին գտնվում է Սբ. Վարդանից քիչ հյուսիս-արևելք։ Եկեղեցին և գյուղը 9-10-րդ դարերում գտնվել են Սյունյաց իշխանների պահպանության ներքո։ Եկեղեցու պատերին կան գեղեցիկ դեպի դուրս արտահատված խաչեր։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

2007 թվականի մայիսի 9-ին եկեղեցին վերաօծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի միջոցներով։ Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա երկրորդ կիրակին նշվում է Մարիամ Աստվածածնի ուխտը։

Նշանավոր անձինք

Խոջա Խաչատուր Ավետյան

XIX-XX դարերում Ալափարսեցի ամենանշանավոր անձը մեծահարուստ կալավածատեր՝ կուլակ Խոջա Խաչոն էր։ Խոջա Խաչոին ճանաճում էին ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ Կոտայքի գավառում և Երևանի նահանգում։ Նրա կալվածքի սահմանները անցել են Ալափարսի տարածքից և՝ արևելքում հասել մինչև Գութանասար (այդ տարածքների մի մասի վրա կառոցվել է Չարենցավան քաղաքը), հյուսիսից հարավ ձգվել Հրազդան գետի ափերով մոտ 4կմ հասել մինչև Կարենիս գյուղ (մոտ 1700 հա)։ Առատաձեռն և բարի Խոջային և նրա ընտանիքին հարգում էին բոլորը, Խոջա Խաչոն իր քարավանով Ալափարսեր բերել նաև իր ծառաներին և նրանց ընտանիքներին։ Տեղի սարավանդը տեղացիները մինչ օրս էլ անվանում են «Խոջի դոշ, Խաչոի դոշ»։ Խոջա Խաչոն ամուսնացած էր Մանուշակ Ավետյանի հետ, Խաչատուր Ավետյանը ուներ 3 որդի՝ Ավետիք, Արամ և Գեղամ։ Նրա 3 որդիները Խորհրդային տարիներին երբ սկսվեց Համաշխարհային երկրորդ պատերազմը մեկնեցին ռազմաճակատ։ Պատերազմից ետ վերադարձավ միայն Ավետիքը։

Ավետիք Ավետյան

Ավետիք Խաչատուրի Ավետյան (1920 — հուլիսի 17, 1997)։ Խոջա Ավետիքը ծնվել է 1920 թվականին մեծահարուստ կալվածատեր Խոջա Խաչատուրի ընտանիքում, ամուսնացած էր Նվարդ Մանասյանի հետ։ Սովորել է Ալափարսի տարածաշրջանային դպրոցում, այնուհետև ծառայության է անցնում ԽՍՀՄ ԶՈւ կազմում։ 1940-1943 թթ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, մասնակցել է մի շարք ճակատամարտերի և տարածքների գրավման։ 1943-ին վիրավորվելով թշնամու կողմից և դառնալով 2-րդ կարգի հաշմանդամ վերադարձել է Հայաստան։ 1955 թվականին հիմնդարել և ղեկավարել է «Ալափարս» պոմպակայանը, արժանացել է ԽՍՀՄ մի շարք մեդալների և շքանշանների։ 1955 թվականից մինչև 1997 թ հուլիսի 17-ը աշխատել է Ալափարս պոմպակայանի տնօրեն։ Եղել է մի շարք միութենական նշանակության հիմնարկենրի անդամ։

Прокрутить вверх