Ֆանտան, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում։ Հեռավորությունը Երևանից կազմում է 30 կմ, մարզկենտրոնից՝ 14 կմ հարավ, Գութանասար լեռան հյուսիսային ստորոտին։
Պատմություն
Ֆանտանում կա քարե դարի կայան (աշելյան ժամանակաշրջան)։
Որպես բնակավայր հիմնադրվել է 1828-1830 թթ.: 1932 թ․ կիռարվել է Սուխոյ-Ֆանտան անվանումը։
Բնակչության հիմնական մասը լքված Թեզխարաբ գյուղի բնակիչներն են, մի մասն էլ Արևելյան Հայաստանից գաղթածներ։ Գյուղն սահմանակից է Ալափարս, Բջնի, Կապուտան, Կարենիս, Ջրաբեր, Հատիս գյուղերին։
Ֆանտանի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 143 | 183 | 341 | 1070 | 1082 | 1009 | 996 | 1020 | 1079 | 1051 |
Բնակչության թիվը 2020 թվականի դրությամբ 1040 է։
Տնտեսություն
Գյուղում կա 230 տնային տնտեսություն։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում գործում է ձիթհանք։ Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 42 հա։
Հասարակական կառույցներ
Ֆանտանում գործում են՝ միջնակարգ դպրոց, բուժկետ, հեռախոսակայան։ Ըստ ՀԽՍՀ պատմության պետական կենտրոնական արխիվի տվյալների Սուխոյ Ֆանտան գյուղը մտել է Նոր Բայազետի գավառի մեջ և 1903-1904 ուստարում ունեցել է տարրական դպրոց։ Դպրոցի հիմնադրման տարին համարվում է 1921 թվականը։ Այն ունեցել է 26 աշակերտ։ 1935 թվականից մինչև 1943 թվականը գյուղն ունեցել է յոթամյա դպրոց, 1943-1953 թվականներին՝ ութամյա, իսկ 1953 թվականից դպրոցը դարձել է միջնակարգ։ Դպրոցի շրջանավարտների մեջ քիչ չեն եղել են նաև գիտության և արվեստի գործիչներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝
- Կոստյան Հրաչիկ՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր
- Հակոբյան Արշալույս՝ Պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
- Հակոբյան Մուկուչ՝ Կուլտուրայի մինիստոր
- Գինևան Ոպանյան՝ Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ
- Խաչիկ Գևորգյան՝ երկաստիճանի շքանշանակիր