Կարենիս

Կարենիս (նախկինում Գյումուշ), գյուղ Կոտայքի մարզում, Հրազդան գետի հովտում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևմուտքում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա։

Կարենիս է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։

Բնակչություն

Կարենիսի ազգաբնակչության փոփոխությունը.

  • 1831 թ․ — 48
  • 1897 թ․ — 311
  • 1906 թ․ — 439
  • 1926 թ․ — 221
  • 1939 թ․ — 432
  • 1959 թ․ — 312
  • 1979 թ․ — 570
  • 1989 թ․ — 594
  • 2001 թ․ — 813
  • 2004 թ․ — 952

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Կարենիսն ունի 7-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցի և Մաթևոս Առաքյալի վանքը (15-րդ դար), որը հայտնի է Կարենիս կամ Կարենավանք անվամբ։

Прокрутить вверх