Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոց

Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը ստեղծվել է 1954 թվականին և մինչև 1955 թվականն անվանվել է Ախտայի շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի Լուսավանի 7-ամյա դպրոց:

Պայմանավորված շրջանի անվանափոխությամբ`փոփոխվել է նաև դպրոցի վերադասի անունը: 1956-1959 թվականներին դպրոցն անվանվել է Ախտայի շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի Լուսավանի միջնակարգ դպրոց, 1963-1964 թվականներին`Սևանի շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի Լուսավանի միջնակարգ դպրոց, իսկ 1965-1966 թվականներին`Հրազդանի շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի Լուսավանի միջնակարգ դպրոց:

1967 թվականին`քաղաքի անվանափոխությունից հետո, դպրոցը անվանվել է Հրազդանի շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, իսկ 1983 թվականից`Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց:

Մինչև 1996 թվականը դպրոցը ենթարկվել է Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի ժողկրթբաժնին, իսկ ՀՀ կառավարության 1996 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 629 որոշմամբ Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի լուծարումից հետո դպրոցն անվանվել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց:

2003 թվականի հունվարի 16-ին դպրոցը վերակազմավորվել է և պետ. ռեգիստրում գրանցվել (վկ. 03Ա 057389 16.01.2003թ.) որպես ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց Պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության` 2010 թվականի մայիսի 6-ի որոշմամբ դարձել է ավագ դպրոց:

Կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի №1707Ն որոշմամբ հանդիսանում է Դպրոց կենտրոնների միություն ՀԱՄ-ի համագործակցության ցանկցում ընդգրկված դպրոց կենտրոն:

2011 թվականին դպրոցը վերակազմավորվել է`անվանվելով ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ (պետ. ռեգիստր վկ. 03Ա 067389 ներդիր 001 20.01.2011թ.):

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հուլիսի 15-ի №814-Ա/Բ հրամանով տրված լիցենզիայի` դպրոցն իրավասու է իրականացնելու տարրական (Սերիա Ա №0224), հիմնական (Սերիա Ա №02181) և միջնակարգ (Սերիա Ա №0181) հանրակրթական ծրագրեր:

Прокрутить вверх