Չարենցավանի 2 թիմերը, ՀՀ ֆուտբոլի պատանիների առաջնությանը

Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ի երկու թիմերի մասնակցությունը ՀՀ ֆուտբոլի պատանիների մինչև 15 և մինչև 16 տարեկանների առաջնությանը։
Մինչև 17 տ-ի Բ խմբում հանդես եկող մարզադպրոցի թիմը /մարզիչ՝ Ա․ Խոջայան/ 6 խաղից հետո տարել է 5 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը, 4 միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող Նորավանքի իրենց հասակակիցներին։
Մեր պատանիների հաջորդ հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 14-ին Մասիսի քաղաքային մարզադաշտում՝ հանդիպելով Սևան ՖԱ պատանիների հետ։
Իսկ մինչև 15տ-ի Ց1 խմբում հանդես եկող մեր պատանիները անցկացրել են 2 հանդիպում, տարել նույնքան հաղթանակ և միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Մեր պատանիների հաջորդ հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 10-ին Ձորաղբյուրում ՝ Արարատ ՖԱ իրենց հասակակիցների հետ։
Մեր թիմերին մաղթում ենք նորանոր հաջողություններ և հաղթանակներով վերադարձ։
Прокрутить вверх