Արա Արամյան

Արա Հայկի Արամյան մարտի 11, 1956, Չարենցավան, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր:

Արա Արամյանը 1978 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ Ստացել է ճարտարագետ-մեխանիկի որակավորումը։ 1978-1985 թվականներին Չարենցավանի «Նիիխիտ» գործարանում աշխատել է ճարտարագետ-տեխնոլոգ, մեխանիկական արտադրամասի վարպետ, առաջին արտադրամասի պետ, ոչ ստանդարտ սարքավորումների արտադրամասի պետ, գլխավոր մեխանիկ, իսկ 1985-1993 թվականներին` փոխտնօրեն։

1993 թվականին նշանակվել է «Կայծ» գործարանի տնօրեն, իսկ 1996 թվականին՝ «Կայծ» ՓԲԸ նախագահ։

Արա Արամյանը 2003 թվականին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից։ 2003-2004 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար։

2004-2006 թվականներին եղել է Ազգային Ժողովի նախագահի գլխավոր խորհրդական։ 2006-2012 թվականներին եղել է «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահ։

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Հղում

Прокрутить вверх