Վարդան Այվազյան

Վարդան Սուրենի Այվազյան (նոյեմբերի 7, 1961, Բորժոմի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։

Կրթություն

1978-1983 թթ. — սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում։

Աշխատանքային գործունեությունը

  • 1983 թ. — աշխատել է Յարոսլավլի կաթի գործարանում որպես ապարատավար։
  • 1983-1985 թթ. — ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1985-1990 թթ. — աշխատել է Հրազդանի կաթի գործարանում որպես բանվոր, վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ։
  • 1990-1991 թթ. — եղել է «Քարանձավ» կոոպերատիվի նախագահ։
  • 1991-1995 թթ. — Չարենցավանի հացի գործարանի տնօրեն։
  • 1995-1996 թթ. — Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։
  • 1996-1999 թթ. — Չարենցավանի քաղաքապետ։
  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 71 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀՇ անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 57 ընտրատարածքից։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերիմշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ, ապա ղեկավար։ Անկուսակցական։
  • 2001 թ. հուլիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում[2]։
  • 2017-2018 թթ․-պատգամավոր-ՀՀԿ խմբակցություն։

Պարգևներ

  • Անանիա Շիրակացու մեդալ (2006)։
  • Մխիթար Գոշի մեդալ (2011)[3]
  • ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2004)։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։

Հղում

Прокрутить вверх