Կավալենկո Սուրենի Շահգալդյան (նոյեմբերի 14, 1946, Ալափարս, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Կոտայքի մարզի նախկին մարզպետ։
Կրթություն
- 1953-1963 թթ. — սովորել և ավարտել է Ալափարսի միջնակարգ դպրոցը։
- 1963-1969 թթ. — սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ֆակուլտետը՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտացմամբ։
- 1993-1996 թթ. — սովորել և ավարտել է Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագետի մասնագիտացմամբ։
Աշխատանքային գործունեություն
- 1963-1973 թթ. – ԽՍՀՄ հաստոցաշինության և գործիքաշինության մինիստրության Չարենցավանի (Լուսավանի) հաստոցաշինական գործարանի կոնստրուկտոր, վարպետ, ապա արտադրամասի պետ։
- 1973-1974 թթ. – աշխատել է Ալափարսի համատեղ տնտեսությունում որպես ինժեներ։
- 1974-1984 թթ. — աշխատել է Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանում որպես վարպետ, ապա գործիքային, դարբնոցային և հավաքման արտադրամասի պետ։
- 1984-1992 թթ. — «Հայավտո» արտադրական միավորումում արտադրության պետ, գլխավոր տնօրենի տեղակալ արտադրության գծով, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
- 1992-1995 թթ. — ՀՀ արդյունաբերության նախարարության Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանի գործադիր տնօրեն։
- 1995-1999 թթ. — «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։
- 1999 թ. ընտրվել Չարենցավանի քաղաքապետ և պաշտոնավարել է որպես մինչև 2001 թ.
- 2001 թ. հունվարի 18-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետ։
- 2014 թ. մայիսի 8-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
- 2014 թ. մայիսի 29-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
Պարգևներ
- Անանիա Շիրակացու մեդալ
- ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
- Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալ
Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։