Առաջին ձյունն արդեն տեղացել է, և ձմռանն ընդառաջ օրն ուզում ենք սկսել «լուսավոր» նորությամբ ու վերջին աշնանային բնապատկերներով։ Կարենիս գյուղի 5-րդ փողոցում արդեն կա էներգախնայող լուսավորության համակարգ։
Ամբողջ 2021 թվականի ընթացքում համայնքապետարանը աշխատանքներ իրականացրեց գյուղական բնակավայրերի փողոցների էներգախնայող լուսավորության ուղղությամբ։ Հերթը Կարենիսինն է։ Բյուջեից 5մլն․ դրամ է հատկացվել փողոցում 37 հենասյուն և լուսավորության LED տեսակի 37 լամպ տեղադրելու նպատակով։ Գործընթացը շարունակվում է։