Կոտայքի մարզում պատվաստվել է 84.302 քաղաքացի

COVID-19 համավարկի դեմ պատվաստումների գործընթացը Կոտայքի մարզում ակտիվ շարունակվում է:

Նոյեմբերի 19-ի դրությամբ, Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել են 84.302 քաղաքացիներ, որը կազմել է 18 տարեկանից բարձր ազգաբնակչության 47,7 %-ը՝

Առաջին դեղաչափ՝ 57.342 անձ
Երկրորդ դեղաչափ՝ 26.960 անձ:

Պատվաստումների ցուցանիշն ըստ պատվաստանյութերի, հետևյալն է.

Առաջին դեղաչափ՝

  • «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 20.213 անձ
  • «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 9002 անձ
  • «Սինոֆարմ» պատվաստանյութով՝ 17.923 անձ
  • «Կորոնավակ» պատվաստանյութով՝ 3080 անձ
  • «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութով՝ 7124 անձ:

Երկրորդ դեղաչափ՝

  • «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 7517 անձ
  • «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 6516 անձ
  • «Սինոֆարմ» պատվաստանյութով՝ 8096 անձ
  • «Կորոնավակ» պատվաստանյութով՝ 3191 անձ
  • «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութով՝ 1640 անձ:

Հղում

Прокрутить вверх