Դեկտեմբերի 3-ին «Թատրոն 8 թատերախումբը» Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում հանդես եկավ «Ես կին եմ» ներկայացմամբ։
Ներկայացումը երեք կանանց մենախոսություն էր: Կանայք, ովքեր թեև տարբեր բնավորությունների, տարբեր սոցիալական միջավայրերի տեր մարդիկ են, սակայն երեքն էլ դարձել են զոհ, ինչը բեկել է նրանց կյանքի ուղին:
Ներկայացումն ինտերակտիվ էր։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ իր մտորումները կիսել դերասանների ռեժիսորի և հոգեբանի հետ:
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյան։
Ներկայացումն իրականացվում էր Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության եվ հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային եվ Հարավ Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում: