Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չարենցավանի համայնքապետարանը EU4CULTURE ծրագրի կողմից հայտարարված դրամաշնորհի հաղթող երեք քաղաքներից մեկն է և առաջիկա 6 ամիսների ընթացքում գործընկեր Մշակույթը հանուն կայուն զարգացման ՀԿ-ի և մի շարք փորձագետների հետ աշխատելու է քաղաքի մշակութային ռազմավարություն մշակելու ուղղությամբ։
Արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է առաջիկա հանդիպումների պլանավորման աշխատանքները։
Սիրելի՛ չարենցավանցիներ, դուք ևս կարեղ եք մասնակցել սպասվող հանդիպումներին՝ ներկայացնելով ձեր տեսակետը Չարենցավան քաղաքի մշակութային պատմության, ուղենիշների և ապագայի տեսլականի վերաբերյալ։ Ձեր տեսակետը նույն պես շատ կարևոր է և դրա համար խնդրում ենք անցնեք այս հղումով և մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը և առաջարկությունները։
Մեզ համար կարևոր է համատեղ աշխատանքը՝ հանուն այսօրվա և վաղվա մշակութային Չարենցավանի։
Հանդիպումների, քննարկումների և առաջիկա աշխատանքների մասին կարող եք տեղեկանալ Չարենցավանի համայնքապետարանի էջից։