Համայքապետարանը ամփոփում է Արզականում 2021 թվականին կատարված աշխատանքները

Ամփոփում ենք 2021թ-ին Արզականում կատարված աշխատանքները.

Համայնքի բյուջեից 10 մլն․ դրամ գումարով լուսավորության նոր համակարգ է կառուցվել Արզականի Նաիրի Զարյան փողոցում․ տեղադրվել է 57 հենասյուն ու 57 LED լուսավորության լամպ,

  • Կատարվել է 1000 քմ մակերեսով համատարած ասֆալտապատում,
  • 2,3մլն դրամ է հատկացվել Արզականի մանկապարտեզի խոհանոցի վերանորոգման համար,
  • Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացում» ծրագրի շրջանակներում տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ Արզականի մանկապարտեզի, Արվեստի դպրոցի և վարչական շենքի տանիքներին՝ 29կՎտ հզորությամբ,
  • ՄԱԿ-ի Զարգաման ծրագրով արևային ֆոտովոլտային համակարգ է տեղադրվել Արզական գյուղի հանդիսությունների սրահի տանիքում՝ 15,3 կՎտ հզորությամբ,

Արզական գյուղում շարունակվել է համայնքների «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցակցություն» պետական երկրորդ ծրագիրը, որի շրջանակներում պետական և համայնքային բյուջեների միջոցներով իրականացվել է

  • Գյուղամերձ արոտների ջրարբիացում (3600մ խողովակ, 2 խմոց),
  • Կառուցվել են հեռահար արոտներում փարախներ և հովվի կացարաններ ( 2 հովվի կացարան, 2 փարախ)։
  • Բարեկարգվել են դաշտամիջյան ճանապարհները։

«Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից կարգավորվել են արտաքին Էլ.լուսավորության համակարգում առաջացած խնդիրները` վնասված էլ.հաղորդալարերի վերականգնում, լուսատուների ընթացիկ վերանորոգում

  • Ցանկապատվել է N 2 խմելու ջրի ջրամբարը,
  • Մաքրվել են Դալար գետի որոշ հատվածներ,
  • Վերանորոգվել է գյուղի գերեզմանատան ցանկապատը,
  • Մասնակի վերանորոգվել կամ փոխարինվել են նորով խմելու ջրի ջրագծի վթարված հատվածներ գյուղամիջյան փողոցներում, Անտառային փողոցից դեպի հանգստյան տներ տանող ճանապարհին, Խմելու ջրի ջրամբարների հարակից տարածքում
  • Կատարվել է սելավատարի վնասված խողովակաշարի մասնակի վերանորոգում Շինարարների փողոցում,
  • Նոր սելավատարի կառուցում Շինարարների փողոցի 2-րդ նրբանցքում,
  • Վարչական շենքի, մանկապարտեզի, Մշակույթի տան, Հանդիսությունների սրահի հարակից տարածքների մաքրում
  • Նստարանների տեղադրում։

 

Հղում

Прокрутить вверх