2021 թվականին Բջնի համայքում կատարվել է հետևյալ աշխատանքները
- Համանքի բյուջեի միջոցներով լուսավորության նոր համակարգ է կառուցվել Բջնիի 5-րդ փողոցում, տեղադրվել է 25 հենասյուն և 25 «ԼԵԴ» տեսակի լուսատու,
- 1000քմ ասֆալտապատում է կատարվել է 5-րդ փողոցում,
- ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել Բջնիի Մշակույթի տան տանիքում՝10,35կՎտ հզորությամբ։
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացում» ծրագրի շրջանակներում Բջնիի մանկապարտեզի տանիքին տեղադրվել է մեկ արևային ֆոտովոլտային համակարգ՝ 4կՎտ հզորությամբ, իսկ վարչական շենքի տանիքին՝ 5կՎտ հզորությամբ։
- «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից մաքրվել և բարեկարգվել են գերեզմանատունն իր հարակից տարածքով, գյուղապետարանի վարչական շենքի, մանկապարտեզի, հուշարձանի հարակից տարածքները, 2 եկեղեցիների բակերն ու հարակից տարածքները,
- Կազմակերպվել են բետոնապատման աշխատանքներ N 2 գերեզմանատանը, կատարվել է ցանկապատի հենասյուների ուղղում-բետոնապատում /մասնակի/,
- Կարգավորվել են արտաքին Էլ.լուսավորության համակարգում առաջացած խնդիրները` վնասված էլ.հաղորդալարերի վերականգնում, լուսատուների ընթացիկ վերանորոգում,
- Բարեկարգվել է Երևան-Սևան մայրուղու 37-կմ-ի վրա գտնվող՝ կամրջի տակով անցնող, ճանապարհը,
- 270քմ. մակերեսով խճաքարի փռման աշխատանքներ են կատարվել 5-րդ փողոցում,
- Իրականացվել է գետի հունի որոշակի հատվածի մաքրում,
- «Շառոյի ելեր», «Եալի գլուխ» դաշտամիջյան ճանապարհների հարթեցում
- Տեղադրվել են նստարաններ