Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանն այսօր ընդունեց «Մարգարյան մարզական ակումբ»-ի նախագահ Վազգեն Մարգարյանին և նրա 3 սաներին՝ Լեոնիդ Մելիքյանին, Անի Մարտիրոսյանին, Արշակ Սերոբյանին, ովքեր վերջերս Հայաստանի 5 հոգանոց հավաքականի կազմում ներկայացել էին Ձեռնամարտի աշխարհի առաջնությանն ու լավագույն արդյունքեր ցուցաբերել:
Համայնքի ղեկավարը նշեց, որ հպարտ է նման որակավորմամբ մարզիկներ համայնքում ունենալու համար, պատրաստ է ցանկացած հարցով աջակցել ակումբի գործունեությանն ու մարզիկների հաջողություններին:
Համայնքի ղեկավարը պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց մարզիկներին և մարզիչ Վազգեն Մարգարյանին: