Չարենցավանի պանթեոնում վերանորոգումը շարունակվում է

Չարենցավանի քաղաքային պանթեոնում վերանորգման լայնածավալ աշխատանքներ մեկնարկեցին 2020 թվականի ամռանը։

Նախաձեռնությունը չարենցավանցի երկրապահներինն էր, որին միացան համայնքապետարանը, ավագանու անդամները, բարերարներ ու անհատներ։ Համայնքի բյուջեից 2մլն․ 500 հազ․ դրամ գումար հատկացվեց այս աշխատանքների համար, համայնքի բնակիչ Գագիկ Այվազյանի կողմից էլ 100 եղևնի նվիրաբերվեց, որոնք տնկվեցին պանթեոնի ամբողջ տարածքում։ 2020 թվականի պատերազմն ընդհատեց վերանորոգման աշխատանքները․ դժբախտաբար, նոր շիրմաքարեր ավելացան։

Շինարարությունը վերսկվեց արդեն 2021 թվականին և շարունակվում է մինչ օրս։ Հավերժության, հիշատակի ու խնկարկման այս փորքիկ օրրանը պիտի բարեկարգվի բոլորիս ջանքերով։

Հղում

Прокрутить вверх