Չարենցավանը ստացավ EU4CULTURE ծրագրի 30 000 եվրո դրամաշնորհը

Ընդամենը ժամեր առաջ EU4CULTURE ծրագրի շրջանակներում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանին հանձնեց Մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու նպատակով մինչև 30,000 եվրո դրամաշնորհի հատկացման վկայագիր: Չարենցավան քաղաքի հետ վկայագրեր ստացան նաև Իջևան և Սևան քաղաքները։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կտրամադրվի մինչև 300,000 եվրո ֆինանսավորում երեք ռազմավարություններից լավագույնի իրականացման համար` հույս հայտնելով, որ մշակված ռազմավարությունները կարող են օրինակ ծառայել այլ քաղաքների կողմից այդպիսի ռազմավարություններ մշակելու համար և վերջիվերջո նպաստել մշակույթի զարգացման ընդհանուր ռազմավարության մշակմանը ողջ երկրում։ «EU4Culture» քառամյա ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ՝ աջակցելու մշակույթի և ստեղծարար ոլորտներին` ուշադրությունը կենտրոնացնելով Արևելյան գործընկերության երկրների մայրաքաղաք չհանդիսացող մեծ և փոքր քաղաքների (ՄՉՔ) ուղղությամբ։

Ծրագրում համայնքապետարանի գործընկերն է Culture for Sustainable Development / Մշակույթը հանուն կայուն զարգացման ՀԿ-ն։

Հղում

Прокрутить вверх