Չարենցավանի պատանի ֆուտբոլիսները շարունակում են իրենց հաղթարշավը։
ՀՀ ֆուտբոլի մինչև 17 տարեկանների առաջնության հերթական տուրում մարզադպրոցի հավաքական թիմը /մարզիչ՝ Ա․ Խոջայան/ Մասիսի քաղաքային մարզադաշտում հանդիպեց «Սևան» ՖԱ իրենց հասակակիցների հետ։
Հանդիպումն անցավ մեր պատանիների բացահայտ առավելությամբ՝ 8։0 խոշոր հաշվով ՝ էլ ավելի ամրապնդելով մեր հավաքականի տեղը մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։ Այս տարվա վերջին հանդիպումը մեր պատանիները կանցկացնեն սույն թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 14։00-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ՝ հյուրընկալելով Վայքի «Նորավանք -05»թիմին։ Բոլորս միասին այդ օրը սատարենք մեր պատանի ֆուտբոլիսներին։