Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չորուտ, Արզական)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Չորուտ, Հայ Առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Եղել է նաև իշխանների և տեղի բնակիչների աղոթատեղի, Արտավազդ 2-ի ամառանոց։ Ընդգրկված է Արզականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատկեր:Եկեղեցի Սբ. Աստվածածին, Արզական.JPG

Անվան ծագում

Հնավայրը ուսումնասիրություններում հիշատակվում է Չորուտի վանք անունով։ Վանքի այս անվան վերաբերյալ սկզբնաղբյուրներում հիշատակություններ չեն պահպանվել, որը ենթադրել է տալիս նրա ուշ ծագման մասին։ Վանքի վիմագրերը ուսումնասիրել և հրատարակել է վիմագրագետ Գագիկ Սարգսյանը։

Պատկեր:St Astvatsatsin, Chorut (2).jpg

Պատմություն

Արզականի ամենահետաքրքիր եկեղեցիներից մեկը կառուցվել է 1207 թվականին։ Չորուտի վանք-մենաստանը գտնվում է Արզական գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, ճանապարհի աջ կողմում, անտառախիտ սարալանջի վրա։

Պատկեր:St Astvatsatsin, Chorut (1).jpg

1969-1970 թթ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության կողմից այստեղ կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ հայտնաբերվեցին խոշոր համալիրի ավերակներ, որոնց ճարտարապետական հորինվածքը, զարդաքանդակների հարստությունը և հարդարման տեխնիկան վկայում են, որ այստեղ միջնադարում՝ XII-XVII դդ., գոյություն են ունեցել նշանավոր կրոնամշակութային օջախ և ճարտարապետական ուշագրավ համալիր։ Պահպանվել է եկեղեցու խաչաձև հիմքը։

Պատկեր:St Astvatsatsin, Chorut.jpg

Երկրաշարժից եկեղեցական համալիրը ամբողջությամբ քանդվել է։ Պահպանվել է միայն ճակատային հատվածի պատը և փոքրիկ աղոթատեղին։ Համալիրի ավերակ շինություններից 200 մետր հարավ գտնվում է վանքի միջնադարյան գերեզմանոցը։ Չորուտի հնավայրի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև տասնյակ արձանագրված շինաքարեր։

Պատկեր:Chorutavanq.jpg

Հուշարձանը համեմատաբար քիչ ուսումնասիրված վանքերից է։

Прокрутить вверх