Կամո Սեյրանյան, դուդուկահար

Կամո Սեյրանյանը Ծնվել է 1979թ. փետրվարի 5-ին, ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:

1985-93թթ սովորել է տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում, 1994-97թթ` Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1997-2002թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

1997թ. մասնակցել է Հայաստանի ազգային ռադիոյի կազմակերպած 15-50 տարեկան դուդուկահարների փառատոնին, որը նվիրված էր հայտնի դուդուկահարներ Մարգար Մարգարյանին, Լևոն Մադոյանին և Վաչե Հովսեփյանին, որտեղ արժանացել է հատուկ մրցանակի:

2003թ-ից դուդուկ է դասավանդում Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնում:

2006թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 2006թ-ից նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում` որպես դուդուկահար, մասնակցել բազմաթիվ երաժշտական մրցանակաբաշխությունների Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում: 2010թ. ԱՄՆ-ում համատեղ համերգային ծրագրով հանդես է եկել «Forbidden Saints» հայտնի խմբի հետ:

Համերգային ծրագրերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում`

  • ԱՄՆ,
  • Ավստրալիա,
  • Ֆրանսիա,
  • Ավստրիա,
  • Հունաստան,
  • Սիրիա,
  • Ուկրաինա,
  • Նիդերլանդներ,
  • Բելգիա,
  • Թուրքմենստան,
  • Լիբանան,
  • Ռուսաստան և այլուր:

2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Прокрутить вверх