1929 թվականի հունիսի 26-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կենտգործկոմը որոշում ընդունեց կազմակերպել նոր վարչատնտեսական շրջան՝ Ալափարս շրջկենտրոնով։
Շրջանը կազմվեց հետևյալ գյուղերից՝
- Քյանքան,
- Դայայլու,
- Կույլի,
- Թեսխարաբ,
- Կզկալա,
- Դախարաբա,
- Նովի-Նիկոլաևկա,
- Նուռնուս,
- Թղիթ,
- Քարաշամբ,
- Ղարաջորան,
- Արգել,
- Թուլանբի,
- Քաղսի,
- Սոլակ,
- Բջնի,
- Արզական,
- Աղվերան,
- Գյումուշ,
- Ավազան,
- Ֆանտան,
- Ախտա,
- Բիրշալու,
- Բուժական,
- Սաչալու և ԱԼԱՓԱՐՍ — շրջկենտրոն։
25 բնակավայրերից կազմված Ալափարսի շրջանը ուներ 665 քառակուսի կիլոմետր տարածք։
Շրջանային Կուսակցության կազմակերպության առաջին քարտուղարն էր սկզբունքային կոմունիստ Հ. Օհանջանյանը։
Շրջանային բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները տեղակայված էին Սբ. Վարդան Զորավար եկեղեցու մոտակայքի շենքերում։
1930 թվականին շրջանում քաղաքական կազմակերպչական աշխատանքները խոր հիմքերի վրա դնելու համար Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը Ալափարս գործուղեց Նաիրի Զարյանին և բոլշևիկ Հայկ Մհերյանին։ Նաիրի Զարյանը կոլեկտիվացման աշխատանքների մասին մի ընդարձակ նամակ ուղարկում Խանջյանին։ Այստեղ է Նաիրի Զարյանը գրում «Ռուշանի քարափը» պոեմը և մի շարք բանաստեղծություններ։