Չարենցավանի Հաղթանակ զբոսայգու աշխատանքների ավարտ

Նոյեմբերի 24-ին Չարենցավանի «Հաղթանակ» զբոսայգում կայացավ World Vision Armenia — Վորլդ Վիժն Հայաստան-ի հովանավորմամբ և համայնքի երիտասարդների նախաձեռնությամբ իրականցված բարեկարգման աշխատանքների ամփոփումն ու պաշտոնական ներկայացումը, որին ներկա էին ծրագրի ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանն ու ծրագրի մյուս մասնագետները, ԱՄՆ դեսպանատան և UNHCR Armenia-ի ներկայացուցիչները։

Դեռևս հոկտեմբեր ամսին հայտարարվեց երիտասարդական նախաձեռնությունների մրցույթ, որի ընթացքում հաղթող ճանաչվեց Համբարձում Սաֆարյանի և իր ընկերների գաղափարը՝ այգում շարունակել բարեկարգման աշխատանքները և այն դարձնել արցախցիների ու չարենցավանցիների ինտեգրման նոր հարթակ։

Արդեն նոյեմբերի սկզբին մեկնարկեցին աշխատանքները, որի արդյունքում այգում տեղադրվեցին 20 նստարաններ, 10 աղբամաններ, 15 լեդ-լուսավորության լամպեր, կատարվեցին բետանոպատման և ներկման աշխատանքներ, տեղադրվեց խաղամարզային հրապարակ՝ թե՛ մեծահասակաների, թե՛ երեխաների համար։

  • Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց 5 500 000 դրամ։
  • Աշխատանքներն իրականացվեցին «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից։

Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես եկան Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը և ծրագրի նախաձեռնության ղեկավար Համբարձում Սաֆարյանը։

World Vision Armenia — Վորլդ Վիժն Հայաստան-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու Չարենցավան համայնքի հետ վերջին 1 տարվա ընթացքում իրականացված համագործակցությունների արդյունքները, որոնց շնորհիվ մեծամասշտաբ աջակցություն է տրամադրվել համայնքում բնակվող արցախցիներին։

013
031
005
028
029
032
026
027
030
034
033
003
022
004
012
023
015
001
009
007
024
006
018
010
002
017
014
020
019
008
025
021
011
016
previous arrow
next arrow
013
031
005
028
029
032
026
027
030
034
033
003
022
004
012
023
015
001
009
007
024
006
018
010
002
017
014
020
019
008
025
021
011
016
previous arrow
next arrow

Հղում

Прокрутить вверх