Ամփոփում ենք 2021թ-ին Ֆանտանում կատարված աշխատանքները.
- ՄԱԶԾ Sustainable Communities I Կայուն Համայնքներ ծրագրի շրջանակներում /SOLAR24/ տեղադրվել է 62 «ԼԵԴ» տեսակի լուսատու,
- «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից մաքրվել և բարեկարգվել է գերեզմանատունն իր հարակից տարածքով.
- Մաքրվել են գյուղի հեղեղատարները,
- Կատարվել են մաքրման աշխատանքներ և ծառաէտում ՀՊԶ հուշարձանի տարածքում
- Տեղադրվել են նստարաններ,
- Կարգավորվել են արտաքին Էլ.լուսավորության համակարգում առաջացած խնդիրները` վնասված էլ.հաղորդալարերի վերականգնում, լուսատուների ընթացիկ վերանորոգում, «ԴՆԱՏ» տեսակի լուսատուների փոխարինում` 7 հատ , տեղադրում` 3 հատ, ալյումինե էլ.հաղորդալարի անցկացում մուտքի ցուցանակի լուսավորման համար` 500մ,
- Ցանկապատվել է գյուղի գերեզմանատունը և մասնակի՝ ՀՊԶ հուշարձանի տարածքը,
- Դեպի Գութանասար տանող «Թեզ խարաբ» կոչվող հանդամասում մաքրվել են կենդանիների ջրի խմոցները, կատարվել է ճամփեզրի հարթեցում: