Ամփոփում ենք 2021թ-ին Արզականում կատարված աշխատանքները.
Համայնքի բյուջեից 10 մլն․ դրամ գումարով լուսավորության նոր համակարգ է կառուցվել Արզականի Նաիրի Զարյան փողոցում․ տեղադրվել է 57 հենասյուն ու 57 LED լուսավորության լամպ,
- Կատարվել է 1000 քմ մակերեսով համատարած ասֆալտապատում,
- 2,3մլն դրամ է հատկացվել Արզականի մանկապարտեզի խոհանոցի վերանորոգման համար,
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացում» ծրագրի շրջանակներում տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ Արզականի մանկապարտեզի, Արվեստի դպրոցի և վարչական շենքի տանիքներին՝ 29կՎտ հզորությամբ,
- ՄԱԿ-ի Զարգաման ծրագրով արևային ֆոտովոլտային համակարգ է տեղադրվել Արզական գյուղի հանդիսությունների սրահի տանիքում՝ 15,3 կՎտ հզորությամբ,
Արզական գյուղում շարունակվել է համայնքների «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցակցություն» պետական երկրորդ ծրագիրը, որի շրջանակներում պետական և համայնքային բյուջեների միջոցներով իրականացվել է
- Գյուղամերձ արոտների ջրարբիացում (3600մ խողովակ, 2 խմոց),
- Կառուցվել են հեռահար արոտներում փարախներ և հովվի կացարաններ ( 2 հովվի կացարան, 2 փարախ)։
- Բարեկարգվել են դաշտամիջյան ճանապարհները։
«Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից կարգավորվել են արտաքին Էլ.լուսավորության համակարգում առաջացած խնդիրները` վնասված էլ.հաղորդալարերի վերականգնում, լուսատուների ընթացիկ վերանորոգում
- Ցանկապատվել է N 2 խմելու ջրի ջրամբարը,
- Մաքրվել են Դալար գետի որոշ հատվածներ,
- Վերանորոգվել է գյուղի գերեզմանատան ցանկապատը,
- Մասնակի վերանորոգվել կամ փոխարինվել են նորով խմելու ջրի ջրագծի վթարված հատվածներ գյուղամիջյան փողոցներում, Անտառային փողոցից դեպի հանգստյան տներ տանող ճանապարհին, Խմելու ջրի ջրամբարների հարակից տարածքում
- Կատարվել է սելավատարի վնասված խողովակաշարի մասնակի վերանորոգում Շինարարների փողոցում,
- Նոր սելավատարի կառուցում Շինարարների փողոցի 2-րդ նրբանցքում,
- Վարչական շենքի, մանկապարտեզի, Մշակույթի տան, Հանդիսությունների սրահի հարակից տարածքների մաքրում
- Նստարանների տեղադրում։