Lusavan խմբում հայտարարություննե տեղադրելու կարգը
Խմբի պայմաններ
1. Հիմնական հասկացություններ
1.1. Առաջարկի հրապարակում — հայտարարություններ, որոնցում վաճառվում է ապրանք, տրամադրվում ծառայություն կամ վարձակալությամբ տրվում ցանկացած իր։
1.2. Աշխատանքի հրապարակում — հայտարարություն որոնցում առաջարկվում է աշխատանք։
1.3. Սպամ – 1 էջից՝ անընդմեջ, իրար հետևից տեղադրվող 1-ից ավել հայտարարություններ, կամ տարբեր էջերից, 1 անգամից ավել, իրար հետևից տեղադրվող հայտարարություններ որոնք պարունակում են նույն կոնտենտը:
1.4. Մոդերացիա – հրապարակման՝ խմբի պայմաններին համապատասխանելիության ստուգումը, որը կարող է տևել առավելագույնը 5 աշխատանքային օր:
1.5. Օգտատեր — օգտատիրոջ էջ, որից տեղադրվում է հայտարարությունը կամ գրվում է մեկնաբանությունը:
1.6. Սանկցիա – հայտարարության ջնջում և Օգտատիրոջ խմբից հեռացում: Տվյալ դեպքում վճարված գումարը հետ չի վերադառցվում:
2. Ընդհանուր մաս
2.1. Բոլոր հայտարարությունները պետք է լինեն հայատառ (մեկնաբանություններում թույլատրվում է գրել ըստ հարմարության):
2.2. Խմբի կանոնները պարբերաբար խախտելու դեպքում կկիրառվի Սանկցիա:
2.3. Խմբի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում Meta-այի կողմից հեռացված հայտարարությունների համար: Meta-այի կողմից հեռացված հայտարարությունների վճարը հետ չի վերադառցվում:
2.4. Սպամի կամ խմբի մյուս պայմանների խախտումների դեպքում կկիրառվի Սանկցիա:
2.5. Արգելվում է խմբի անդամների, հրապարակված ապրանքների, ծառայությունների, գործատուների կամ բրենդերի հետ կապված որևէ վիրավորական, նվաստացուցիչ և հեգնական արտահայտությունով մեկնաբանություն, ռասսայական, սոցիալական, կրոնական կամ քաղաքական պատկանելությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի դրսևորում և ատելության քարոզչություն: Անկախ գրառում կատարողի դիրքորոշումից, այն անընդունելի համարելու դեպքում խմբի ադմինիստրատորները կարող են գրառումը, ինչպես նաև հեղինակին հեռացնել խմբից:
2.6. Խմբի ադմինիստրատորները պատասխանատվություն չեն կրում հայտարարությունների բովանդակության, առաջարկվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքի որակի և վաճառողի վարքագծի համար: Խումբը միայն տրամադրում է հարթակ հայտարարություններ տեղադրելու համար:
2.7. Խմբում տեղադրվող բոլոր Աշխատանքի հրապարակումներում հստակ պետք է նշվի, գործատու ընկերության անվանումը, հասցեն և աշխատանքի մանրամասն նկարագիրը։ Խմբի ադմինիստրացիայի կողմից կարող են մերժվել հետևյալ տիպի հայտարարությունները
• MLM
• Հայտարարություններ, որտեղ նշված չէ գործատու ընկերությունը, աշխատանքի վայրը
• Կեղծ ինֆորմացիյա պարունակող աշխատանքի հայտարարություններ
• Աշխատանքի հայտարարություններ, որոնցում կարող է նկատվել իրավական խախտում:
3. Հայտարարությունների Կանոններ
3.1. Վաճառքի հայտարարությունները պետք է լինեն հայատառ, եթե հայերեն լեզվով են գրվում:
3.2. Մեկ հայտարարության շրջանակում թույլատրվում է վաճառել առավելագույնը 5 անուն ապրանք, ծառայություն կամ աշխատանք։
3.3. Վաճառքի հայտարարության հետ պարտադիր պետք է ներկայացվի վաճառվող ապրանքի իրական նկար՝ առավելագույնը 5 հատ: Ինտերնետից կամ այլ վաճառողներից բեռնված նկարներով հայտարարությունները ենթակա չեն հաստատման:
3.4. Ապրանքի կամ ծառայության հայտարարությունների մեջ պարտադիր պետք է նշվի արժեք:
3.5. Արգելվում է այլ կայքերից, էջերից կամ մարդկանց պրոֆիլներից հայտարարությունների տարածումը խմբում: Բացառապես ուղիղ գրառում:
3.6. Կոմերցիոն էջերի, ընկերությունների և բրենդային ապրանքների հայտարարությունների տեղադրումը խմբում պետք է համաձայնեցվի խմբի ադմինիստրատորների հետ: Առանց ադմինիստրատորի թույլատվության նման հայտարարություններ տեղադրելը արգելվում է:
4. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ
4. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ
4.1. Գնորդների կողմից ապրանքների որոնման բոլոր հայտարարությունները ԱՆՎՃԱՐ են:
4.2. Վաճառքի յուրաքանչյուր հայտարարության համար սահմանվում է վճար` 300 ՀՀ դրամ:
4.3. Հաստատման ենթակա է լինելու այն հայտարարությունը, որի վճարման փաստը հաստատվելու է ադմինի կողմից։
4.4. Եթե օգտատերը վճարել է մեկից ավելի հայտարարություններ համար, վերջիններիս հրապարակման ժամանակացույցը կսահմանվի ադմինիստրացիայի կողմից՝Սպամից խուսափելու համար:
4.5. Հայտարարությունը խմբի պայմաններին բավարարելու դեպքում կհաստատվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։
4.6. Հայտարարություն տեղադրելուց առաջ անձը պետք է փոխանցի ծառայության վճարը հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկին: Այնուհետև վճարման կտրոնի նկարը ուղարկի խմբի ադմինին.
4.7. Վճարումը կարող եք կատարել ինչպես տերմինալներով, այնպես էլ օնլայն
4.8. Ադմինի կողմից վճարումը հաստատվելուց հետո ձեր գրառումը կհաստատվի խմբում և կմնա այնտեղ 30 օր:
Հայտարարության տեղադրման կարգը
Խմբում հայտարարություն տեղադրելը վճարովի է: 1 հայտարարության արժեքն է՝ ընդամենը 300 դրամ է:
Հայտարարության տեղադրման կարգ
- Տեղադրում եք ձեր հայտարարությունը ԽՄԲՈՒՄ
- Կատարում եք վճարումը Ձեզ համար նախընտրելի եղանակով
- Վճարման կտրոնը պետք է ուղարկել այն էջից, որից տեղադրել եք հայտարարությունը
- Վճարման կտրոնը ուղարկում եք @Lusavan.am էջին (հղում)
- Կտրոնը վճարումը կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը կակտիվանա:
Վճարման եղանակներ
Վճարման եղանակները
Idram – 316359704
Telcell Walet – 64783996
Քարտի համար – 4083 0800 1010 1040