1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
1.1 Խմբում (խմբի հղումը — www.facebook.com/groups/Lusavan) տեղադրվում են հայտարարություններ, որոնք կապ ունենան Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի ք. Չարենցավան, գ. Ալափարս, գ. Արզական, գ. Բջնի, գ. Կարենիս և գ. Ֆանտան համայնքների հետ:
1.2 Բոլոր գրառումները պետք է կատարվեն հայատառ, մեկնաբանություններում թույլատրվում է գրել ըստ հարմարության որ տառերով կուզենաք
1.3 Խմբի ադմինիստրատորները պատասխանատվություն չեն կրում վաճառքի հայտարարությունների բովանդակության, վաճառվող ապրանքի որակի և վաճառողի վարքագծի համար: Բոլոր հարաբերությունները գնորդի և վաճառողի միջև կարգավորվում են փոխադարձ պայմանավորվածությամբ: Խումբը միայն հարթակ է տրամադրում ապրանքների առքուվաճառքի համար:
1.4 Այլ կոմերցիոն էջերի, խանութների, ֆիրմաների և բրենդերի հայտարարությունների տեղադրումը խմբում վճարովի ծառայություն է և պետք է համաձայնեցվի խմբի ադմինի հետ: Առանց ադմինի թույլատվության նման հայտարարություններ տեղադրելը արգելվում է:
1.5 Նույն հայտարարություններ են համարվում նույ էջից տեղադրվող, այլ էջերից տեղադրված բայց նույն ապրանքի հետ կապ ունեցող կամ այլ էջերից տեղադրված նույն վաճառողի հետ կապ ունեցող հայտարարություններ:
1.6 Իրար հաջորդող նույն հայտարարությունների տեղադրումը արգելվում է: նույն հայտարարությունների տեղադրումը թույլատրվում է եթե նրանց միջև կան առնվազն 5 այլ հայտարարություններ:
2. ՎԱՃԱՌՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
2.1 Խմբում թույլատրվում է վաճառել ցանկացած տեսակի ապրանքների առևտուրը` տնտեսական ապրանքներ, հագուստ, անշարժ գույք և այլն: Վերջնական որոշումը տվյալ ապրանքի թույլատրելիության մասին կայացնում է խմբի ադմինիստրատորը:
2.2 Ցանկացած անձի համար առաջին վաճառքի գրառումը ԱՆՎՃԱՐ է:
- ԱՆՎՃԱՐ են նաև գնորդների կողմից ապրանքների որոնման բոլոր հայտարարությունները:
- Վաճառքի հայտարարությունները պետք է լինեն հայատառ, եթե հայերեն լեզվով են գրվում
2.5 Մեկ հայտարարության շրջանակներում թույլատրվում է վաճառել առավելագույնը 5 անուն ապրանք։
2.6 Հայտարարության հետ կարող են կցվել առավելագույնը 5 նկար, որոնք պետք է համապատասխանեն գրառման մեջ նշվող վաճառվող ապրանքի հետ։
2.7 Հայտարարության մեջ պարտադիր պետք է նշվի վաճառվող ապրանքի գինը
3. ԱՐԳԵԼՎՈւՄ Է
3.1 Արգելվում է խմբի անդամների հասցեին խմբում որևէ վիրավորական, նվաստացուցիչ, հեգնական արտահայտություններով մեկնաբանությունները: Ռասայական, սոցիալական, կրոնական կամ քաղաքական պատկանելությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի դրսևորումը և ատելության քարոզչությունը: Անկախ նման գրառում կատարողի դիրքորոշումից, վերջնական որոշումը կայացնելու են խմբի ադմինիստրատորները և եթե անընդունելի համարվի գրառումը, դրանք ջնջվելու են:
3.2 Արգելվում է ոչ թեմատիկ, սպամ, 2-րդ անգամ կրկնվող կամ իրար հաջորդող Նույն հայտարարությունների տեղադրումը
3.3 Արգելվում է այլ կայքերից, էջերից կամ մարդկանց պրոֆիլներից հայտարարությունների կիսվելը խմբում: Միայն ուղիղ գրառում, ոչ մի կիսվել
3.4 Խմբի պայմանները խախտելու դեպքում, կարող են կիրառվել հեըևյալ պատժամիջոցները
- Հայտարարության ջնջում
- Ժամանակավորապես, հայտարարությունների տեղադրման արգելափակում
- Հայտարարությունների տեղադրման արգելափակում
- Հեռացում խմբից