Համայքապետարանը ամփոփում է Արզականում 2021 թվականին կատարված աշխատանքները
Ամփոփում ենք 2021թ-ին Արզականում կատարված աշխատանքները. Համայնքի բյուջեից 10 մլն․ դրամ գումարով լուսավորության նոր համակարգ է կառուցվել Արզականի Նաիրի Զարյան փողոցում․ տեղադրվել է 57 հենասյուն ու 57 LED լուսավորության լամպ, Կատարվել է 1000 քմ մակերեսով համատարած ասֆալտապատում, 2,3մլն դրամ է հատկացվել Արզականի մանկապարտեզի խոհանոցի վերանորոգման համար, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացում» ծրագրի շրջանակներում տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ Արզականի մանկապարտեզի, Արվեստի դպրոցի և վարչական շենքի տանիքներին՝ 29կՎտ հզորությամբ, ՄԱԿ-ի Զարգաման ծրագրով արևային ֆոտովոլտային համակարգ է տեղադրվել Արզական գյուղի հանդիսությունների սրահի տանիքում՝ 15,3 կՎտ հզորությամբ, Արզական գյուղում շարունակվել է համայնքների «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցակցություն» պետական երկրորդ ծրագիրը, որի շրջանակներում պետական և համայնքային բյուջեների միջոցներով իրականացվել է Գյուղամերձ արոտների ջրարբիացում (3600մ խողովակ, 2 խմոց), Կառուցվել են հեռահար արոտներում փարախներ և հովվի կացարաններ ( 2 հովվի կացարան, 2 փարախ)։ Բարեկարգվել են դաշտամիջյան ճանապարհները։ «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից կարգավորվել են արտաքին Էլ.լուսավորության համակարգում առաջացած խնդիրները` վնասված էլ.հաղորդալարերի վերականգնում, լուսատուների ընթացիկ վերանորոգում Ցանկապատվել է N 2 խմելու ջրի ջրամբարը, Մաքրվել են Դալար գետի որոշ հատվածներ, Վերանորոգվել է գյուղի գերեզմանատան ցանկապատը, Մասնակի վերանորոգվել կամ փոխարինվել են նորով խմելու ջրի ջրագծի վթարված հատվածներ գյուղամիջյան փողոցներում, Անտառային փողոցից դեպի հանգստյան տներ տանող ճանապարհին, Խմելու ջրի ջրամբարների հարակից տարածքում Կատարվել է սելավատարի վնասված խողովակաշարի մասնակի վերանորոգում Շինարարների փողոցում, Նոր սելավատարի կառուցում Շինարարների փողոցի 2-րդ նրբանցքում, Վարչական շենքի, մանկապարտեզի, Մշակույթի տան, Հանդիսությունների սրահի հարակից տարածքների մաքրում Նստարանների տեղադրում։ Հղում