Համայքային

Համայքային

Արզականում ջրամատակարարման ցանց կկառուցվի

Չարենցավանի համայնքապետարանում երեկ Արզական գյուղի ջրամատակարարման հարցով աշխատանքային խորհրդակցություն էր։ Համայնքապետարանը հյուրընկալել էր «Լոտ-4` 560 գյուղերի ջրամատակարարման ցանցերի և ջրահեռացման համակարգերի նախագծում, տեխնիկական և հեղինակային հսկողություն» ծրագրի ղեկավար Դուշկո Միրկովիչին, նախագծողներին և դոնորներին։ Ծրագրի շրջանակներում, ըստ աշխատանքային նախագծի, նախատեսվում է Արզական գյուղում կառուցել ջրամբար, կոյուղու մաքրման կայան՝ սանիտարական գոտիները պահպանող ցանկապատերով և կոյուղու պոմպակայաններով: Աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականին։ Հղում

Համայքային

Կարենիսի 5-րդ փողոցը լուսավորվել է

Առաջին ձյունն արդեն տեղացել է, և ձմռանն ընդառաջ օրն ուզում ենք սկսել «լուսավոր» նորությամբ ու վերջին աշնանային բնապատկերներով։ Կարենիս գյուղի 5-րդ փողոցում արդեն կա էներգախնայող լուսավորության համակարգ։ Ամբողջ 2021 թվականի ընթացքում համայնքապետարանը աշխատանքներ իրականացրեց գյուղական բնակավայրերի փողոցների էներգախնայող լուսավորության ուղղությամբ։ Հերթը Կարենիսինն է։ Բյուջեից 5մլն․ դրամ է հատկացվել փողոցում 37 հենասյուն և լուսավորության LED տեսակի 37 լամպ տեղադրելու նպատակով։ Գործընթացը շարունակվում է։ Հղում

Համայքային

Չարենցավանի համայնքային ծառայողները վերապատրաստվել են

Տեղեկացնում ենք, որ այս տարի համայնքի 38 համայնքային ծառայողներ անցել են վերապատրաստում և երեկ՝ ՏԻՄ օրվան ընդառաջ, ստացել իրենց վկայականները։ Շնորհավորում ենք վերապատրաստում անցած բոլոր մասնագետներին և մաղթում աշխատանքային գործունեության նորանոր ձեռքբերումներ։

Համայքային

Մասնակցենք դրամահավաքի՝ «գամմա» կենտրոնը զարգացնելու համար

Չարենցավանի ԳԱՄՄԱ / GAMMA կենտրոնը կազմակերպել է դրամահավաք՝ վերանորոգման լրացուցիչ աշխատանքներ կատարելու, ձայնագրման ստուդիա ստեղծելու, տեսանկարահանող սարքեր ձեռք բերելու և գործունեությունն ընդլայնելու նպատակով։ Այնպես որ, կարող եք միանալ այս լավ նախաձեռնությանն ու մասնակցել դրամահավաքին անգամ փոքր ներդրմամբ՝ անցնալով ներքոհիշյալ հղմամբ։ Հղում

Համայքային

Տանիքների վերանորոգում

Չարենցավան քաղաքում արդեն մի քանի շաբաթ է համայնքապետարանի և համատիրությունների համագործակցությամբ իրականացվում են հարթ տանիքների վերանորոգման աշխատանքներ։ Նախատեսված է 3600քմ մակերեսով մասնակի և ամբողջական նորոգման աշխատանքներ իրականացնել 16 շենքերի տանիքներում։ Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց տանիքների անմխիթար վիճակը։ Տանիքների վերանորոգումն իրականացվում է 4մմ հաստությամբ երկշերտ պարսկական իզոգամով։ Ծրագիրը շարունակական է։ Հերթով բոլոր հարթ տանիքները վերանորոգվելու են։ Սկզբնաղբյուր

Արզական
Համայքային

Արզական

Արզական՝ գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 21 կմ հարավ-արևմուտք, Դալար գետի ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին։ Պատմություն Արզական գյուղը ունեցել է Արտավազդական, Արտազական, Արտավազդ ապարանք, Արզակյանդ, Արզաքենդ, Արզական անուները։ Գյուղի հիմնադրման ակունքները գնում են պատմության խորքերը՝ մինչև մ.թ.ա. 55-34 թթ Արտավազդ 2-րդ արքայի ժամանակաշրջանը, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է, բայց նրա մերձակայքում կառուցված գյուղը երկար ժամանակ կոչվել է Արտազական, որը տարադարձվելով դարձել է Արզական։ Նախկինում եղել է Այրարատ աշխարհի Նիգ գավառում։ Արզականի այժմյան բնակիչների նախնիները 1800-ական թվականներին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից, մասամբ նաև Մուշից։ Արզականը հանդիսացել է առաջին կարգի աստիճանավոր Երևանցի Ղահրաման Մելիք–Աղամալյանի սեփական կալվածքը։ 1862 թվականին Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը եղել է Արզականում, հանդիպում է ունեցել 1-ին կարգի աստիճանավոր կալվածատեր Ղահրաման Մելիք–Աղամալյանի հետ։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցի վկայությամբ Արզաքանը տեղավորված է եղել երկու փոքրիկ ձորակների միջավայրում, այն ժամանակ ունեցել է 37 տնտեսութուն։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը գրում է. «Արժանի իշխանաց արժանավոր բնակարան և ամրոց է եղած ժամանակին Արզաքանը, նորա շրջավայրերը, որը և արժանի է ներկայի կալվածատեր մեծապատիվ իշխանին` Ղահրամանյան աղայի Մելիք–Աղամալյանցին, որի շնորհիվ եկեղեցին և եկեղեցիական դպրոցը բարեկարգ վիճակի մեջ են եղել»։ Գյուղի բնակչությունը գյուղատնտեսական կուլտուրաներից մշակել է ցորեն, գարի, ծխախոտ, կանեփ, վուշ և բոստանային կուլտուրաներ։ Գյուղն ունեցել է հետևյալ արտադրական օբյեկտները, որոնք պատկանել են բնիկ տեղացի հայերին 3 դարբնոց, 3 ջուլհականոց, 1 հյուսնոց, 1 բրդամշակման արհեստանոց, ունեցել է նաև ձիթահան պատրաստի վիճակում, որի արտադրական կարողությունը տարեկան եղել է 500 բատման կտավատի ձեթի արտադրություն։ 1831 թվականին գյուղն ունեցել է 7 ջրաղաց, որից միայն երկուսն է եղել սարքին վիճակում, բոլոր ջրաղացներն ունեցել են մեկ աչք։ Գյուղն ունեցել է իր սեփական հիդրոէլեկտրոկայանը, որը հիմնել է Աշոտ Վարդանյանը։ Արզականը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի ստորոտին, Հրազդան գետի աջակողմյան վտակ Դալար գետի ափին, ձորահովտում՝ մրգատու ծառերի մեջ։ Աշխարհագրություն Արզական գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա։ Այն հայտնի է իր չքնաղ բնությամբ, տաք աղբյուրներով, բազմաթիվ պանսիոնատներով և հյուրանոցներով։ Գյուղը գտնվում է լեռների գոգավորության մեջ։ Այն Հրազդան քաղաքից գտնվում է 15 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք, իսկ Չարենցավան քաղաքից 8 կմ դեպի հյուսիս։ Շրջակայքի տարածքին բնորոշ են բարձրադիր լեռները, սարավանդները, կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռն ընթանում է ոչ այնքան երկարատև ձյունածածկույթով, ամառը՝ մեղմ ու զով։ Արզականը շրջապատված է Ծաղկունյաց լեռնաշղթայով։ Բնակչություն Նախնիները 1828-1830 թթ.-ին գաղթել են Մակուից, Խոյից, Բայազետից, մասամբ նաև Մուշից և Թիֆլիսից։ Արզականի ազգաբնակչության փոփոխությունը. 1831 թ․ — 233 մարդ 1897 թ․ — 1 130 մարդ 1926 թ․ — 1 179 մարդ 1939 թ․ — 1 445 մարդ 1959 թ․ — 1 354 մարդ 1970 թ․ — 1 946 մարդ 1979 թ․ — 2 168 մարդ 1989 թ․ — 5 343 մարդ 2001 թ․ — 2 881 մարդ 2004 թ․ — 2 996 մարդ Տնտեսություն Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Արզական համայնքը դասվում է հանրապետության խոշոր գյուղական համայնքների շարքին։ Համայնքի վարչական տարածքում գտնվում է հազար միավորից ավել այգեգործական (ամառանոցային) տնտեսություններ և «Աղվերանի» հանգստի գոտին՝ շուրջ քսանհինգ հանգստյան տներով։ Գյուղում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնցից մի քանիսը հանքային տաք աղբյուրներ են, ունեն բուժիչ նշանակություն։ Այստեղ հասունանում են խնձորը, քաղցրահամ տանձը, անուշահամ ծիրանը սալորը, դեղձը։ Ծաղկունյաց լեռների լանջերին տարածված են թխկենու, կաղնու, հացենու և այլ ծառատեսակներ։ Կենդանիների աշխարհի ներկայացուցիչներից են գայլը, արջը, նապաստակը, եղնիկը, աղվեսը, բազմազան է նաև թռչնաշխարհը։ Արզականը պտղատնկարանային պետական տնտեսություն էր, զբաղվում էր տնկիների արտադրությամբ, հայտնի իր խնձորով, որի նկատմամբ անտարբեր չի եղել հայ գրող Ն. Զարյանը, գրելով իր «Արզականի խնձորները» բանաստեղծությունը։ Արզական համանքը հանրապետության այն գյուղական համայնքներից է, որն արդեն ունի իր հիմնական հատակագիծը հաստատված 2006 թվականի ՀՀ կառավարության կողմից, ըստ որի համայնքը պետք է զարգանա գյուղը եզերող բլրակների թեքությունների վրա, իսկ որպես հանգստի գոտի օգտագործվելու է Դալար գետի ափերը։ Աղվերան հանգստյան գոտի Դեռ վաղ ժամանակներից Աղվերանը հայտնի է եղել իր առողջարար կլիմայով և շրջակա սարերի բնապատկերներով։ Աղվերանում են տեղակայված Հայաստանի բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ և հյուրատներ, որոնք ցանկացած սեզոնի գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Աղվերանի հանգստյան տներից և հյուրանոցներից են՝ Պարկ Ռեզորթ Աղվերան (Park Resort Aghveran) Արթուրս (Arturs Hotel) Բեսթ Վեսթերն Աղվերան Ոսկե Գետակ (Voske Getak- Golden River) Ալպիական Մանուշակ (Alpian Violet) Աղվերան Ռեզորթ (Aghveran Resort Hotel) Կրիստալ Ռեսորթ Աղվերան (Kristal Resort Aghveran) Կարին հանգստյան տուն Երեքնուկ Աղվերանի հանգստի տուն Օգտակար հանածոներ Արզականի տարածքում կան մարմարի, օխրայի, խճաքարի, տիտանի շահագործվող հանքավայրեր, հանքային ջրեր և բազմաթիվ աղբյուրներ։ Պատմամշակութային կառույցներ Արզականն ունի երկու եկեղեցի` Սբ. Գևորգ (X դար) գյուղի գերեզմանատան մեջ և Սուրբ Ստեփանոս, որը գտնվում է հին գյուղի տարածքում։ Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը։ Արզականից 3 կմ հարավ-արևելք` Հրազդանի ձախ ափին, կան գյուղի ավերակներ։ Դա, ըստ տեղացիների, հին Արտավազդականի կամ Արտազականի ավերակներն են։ Արզկանում է գտնվում «Անհայտ զինվորի հուշարձանը»։ Եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չորուտ, Արզական) Սուրբ Թադևոս Սուրբ Մարիամ Աստվածածին Չորդա վանք Գհուկի վանք (Բոլորահար, Արզական)  

Ալափարս
Համայքային

Ալափարս

Ալափարս, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, Հրազդանի ձախ ափին, մայրաքաղաք Երևանից 30 կիլոմետր հյուսիս-արևելք։ Նախկինում կոչվել է Այլաբեր, Այլաբերք։ Հակիրճ տվյալներ Երկիր Հայաստան Հայաստան Մարզ Կոտայքի մարզ Համայնք Ալափարս Հիմնադրված է 470 թ. թ. Առաջին հիշատակում 5-րդ դար Այլ անվանումներ Այլաբերք, Այլաբեր Տվյալ կարգավիճակում 470 թ. թվականից Մակերես 32.79 կմ² ԲԾՄ 1500-1601 մ Պաշտոնական լեզու հայերեն Բնակչություն 2500 մարդ (2012) Ազգային կազմ Հայեր, ռուսներ Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Տեղաբնականուն ալափարսեցի Ժամային գոտի UTC+4 Հեռախոսային կոդ +374 (226) Ալափարս-Այլաբերք բնակատեղիում մարդը դեռևս ապրել է Ք.Ա. 2-րդ հազարամյակում։ Բնակչությունը 2500 մարդ, տարածքը՝ 32.94 կմ2։ Ալափարսն ունի 1 տիպային դպրոց, 1 մանկապարտեզ, 1 մշակույթի տուն։ Մայրաքաղաք Երևանից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Հրազդանից 20 կմ հեռավորության վրա, Չարենցավան քաղաքից 5,5 կմ հեռավորության վրա։ Ալափարսը հարակից է արևելքից՝ քաղաք Չարենցավանին, հյուսիս-արևմուտքից՝ Արզական, Բջնի, հյուսիսից Սոլակ, հյուսիս-արևելքից Ֆանտան, հարավից Կարենիս, հարավ-արևմուտքից Քարաշամբ և Թեղենիք գյուղերին։ Ալափարսում մարդն ապրել է դեռևս երրորդ հազարամյակում, որի վառ ապացույցն է « Սանգյառ » ամրոց-բնակատեղին։ Ալափարսը հիմնադրվել է 470 թվականին։ 17-րդ դարում գյուղն ամայացել է, ապա վերաբնակեցվել 1830 թ. Խոյից, Մակուից, Վանից, Ալաշկերտից ներգաղթած հայերով։ Առաջինը ժամանել է Խոյեցիների քարավանը 60 տուն 200 շնչով և բնակություն հաստատել գյուղի ներքին թաղամասում, իսկ երկրորդը Մակուի Շահբուլաղ գյուղի քարավանը 40 տուն՝ 150 շունչ և հաստատվել վերին աղբյուրամերձ թաղամասում։ 20-րդ դարում Ալափարսի դերը մեծ է եղել Հայաստանի կյանքում։ 1950-ական թվականներին շահագործման է հանձնվել Ալափարսի պոմպակայանը, որը հիմնադրել և ավելի քան կես դար ղեկավարել է Ավետիք Ավետյանը։ Ալափարս աղբյուրի քաղցրահամ ջուրը հայտնի է Հայաստանում և արտերկրում «Նոյ» աղբյուրի ջուր անունով։ Ալափարսը հայտնի է միջնադարյան հուշարձաններով, որոնք ունեն երկարամյա պատմություն։ Այստեղ են գտնվում Սուրբ Վարդան եկեղեցին կառուցված 5-րդ դարում Գրիգոր իշխանի կողմից, Սուրբ Ծիրանավոր և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Թուխ մանուկ մատուռը։ Ալափարսը դպրոց է ունեցել նաև 200 տարի առաջ, այդ դպրոցն են հաճախել շրջանի մոտակա գյուղերի դպրոցահասակ երեխաները։ Ալափարսի դպրոցը հիմնադրվել է 1870 թ.–ին։ Սկզբում ունեցել է 25 աշակերտ, մեկ ուսուցիչ՝ Քերոբ Ավետիսյան։ 1890-ական թվականների սկզբին փակվել է ցարական իշխանության կողմից և վերաբացվել 1907 թ.-ին՝ 21 աշակերտով։ 1913 թ.-ին դարձել է եռամյա (102 աշակերտ, որից 12-ը՝ աղջիկ), 1921 թ.-ին՝ քառամյա։ Ալափարսի դպրոցի և 1929 թ.-ին բացված կոլտնտեսական երիտասարդական (կոլերիտ) դպրոցի հիման վրա 1930 թ.-ին ստեղծվում է յոթնամյա դպրոց։ 1935 թ.-ից միջնակարգ է։ Ալափարսի դպրոցը 1970–1971 ուսումնական տարում ուներ 24 դասարան՝ 658 աշակերտով, 32 ուսուցիչ–ուսուցչուհիներով։ 100-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։ Պատմություն ՔԱ 5-րդ հազարամյակ — Յամաջ՝ բացօթյա կայանների համալիր «Ալափարս» ՔԱ 3-րդ հազարամյանկ — Սանգյառ ամրոց։ ՔԱ 2-րդ հազարամյանկ — Այլաբերդ բնակատեղի։ ՔԱ 2-րդ հազարամյակ — Յամաջ բնակավայր։ 3-րդ դար Այլբերք բնակավայր։ 6-րդ դար Այլաբեր բնակավայր։ 10-րդ դար Այլաբերք բնակավայր։ 18-րդ դար Ալափարս բնակավայր։ Բնակչություն Նախնիների մեծ մասը 1829—1930 թթ.-ին գաղթել են պատմական Վասպուրականի Մակու քաղաքից (այժմյա Իրան)։ 1831 թ․ — 267 մարդ 1922 թ․ — 2 881 մարդ 1959 թ․ — 1 891 մարդ 1970 թ․ — 2 125 մարդ 1979 թ․ — 2 046 մարդ 1989 թ․ — 2 207 մարդ 2001 թ․ — 2 527 մարդ 2004 թ․ — 2 096 մարդ 2012 թ․ — 2 350 մարդ Տնտեսություն Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Եկեղեցիներ Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի Այս նշանավոր ուխտատեղին գտնվում է գյուղի կենտրոնում։ Կառուցվել է 4-5 դարերում, սակայն մեզ հասել 1857 թ.-ի վերանորոգումով, որի ժամանակ արվել են հավելումներ Ալափարսեցի (Այլաբերցի) մեծահարուստ Ավետիս Մելիք-Բադալյանի նախաձեռնությամբ։ Ալափարս գաղթած Խոյեցիները ըստ ավանդության իրենց հետ բերում են Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված, սրբացված երկու սև քար, որոնցից մեկը պահ տալիս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցում, մյուսն էլ դառնում է Սբ. Վարդան եկեղեցու հիմնաքարը, նրանք այդպիսի մի քար էլ թողած են լինում իրենց հայրենի բնակավայրում, որը նույնպես ուխտատեղի է։ Եկեղեցին կառուցված է բազալտե կոպտակոփ քարերով, իսկ զանգակատունը և շքամուտքը հղկված քարերով։ Սբ. Վարդանը ունի երկու մուտք։ Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը մեծ շուքով նշվում է Սբ. Վարդանա ուխտը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ ոչ միայն տարածաշրջանից և Հայաստանից, այլ նաև արտասահմանից։ Թուխ Մանուկ մատուռ Թուխ Մանուկ մատուռ սրբատեղին ունի բազմադարյա պատմություն։ Սրբավայրը գոյություն է ունեցել Քրիստոնեության ընդունումից առաջ, որը գտնվել է աղբյուր մոտ և խորհրդանշել է ջրի պաշտամունքը։ Քրիստոնեության ընդունումից հետո դարձել է Քրիստոնեական մատուռ։ Թուխ Մանուկ սրբավայրի անունն այնքան է տարածվել, որ տարեկան հազարավոր մարդիկ այցելում են մատուռ «մուրազատու» խաչքարը տեսնելու և իրենց մուրազին հասնելու համար։ Մատուռը գտնվում է գյուղի հյուսիս-արևելքում։ Մատուռը 20-րդ դարում պահպանվել է Նվարդ և Ավետիք Ավետյանների շնորհիվ։ 2012 թվականին մատուռը վերանորոգվել է համագյուղացիների ջանքերով։ Սուրբ Հովհաննես — Ծիրանավոր եկեղեցի Եռախորան եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Եկեղեցին գտնվում է Սբ. Վարդանից քիչ հյուսիս-արևելք։ Եկեղեցին և գյուղը 9-10-րդ դարերում գտնվել են Սյունյաց իշխանների պահպանության ներքո։ Եկեղեցու պատերին կան գեղեցիկ դեպի դուրս արտահատված խաչեր։ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի Հիմնական հոդված՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Ալափարս) Գյուղի կենտրոնում վեր է խոյանում հիասքանչ կառուցվածքով (թե արտաքին, թե ներքին) Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1897 Մակվեցիների կողմից՝ ինչ-որ դեպքերի պատճառով։ Գործի կազմակերպումն ստանձնում է դաբին-խալիֆա Հակոբ Աղաբաբյանը։ Նա մեկնում է Էջմիածին հանդիպելու Խրիմյան Հայրիկ հայոց կաթողիկոսին և նրա համաձայնությունը ստանալու համար։ Ստանալով կաթողիկոսի համաձայնությունը նա վերադառնում է Ալափարս եկեղեցու ճարտարապետի հետ։ 1891 թվականի գարնանը փորվում է եկեղեցու հիմքը 30 մետր երկարությամբ և 18 մետր լայնությամբ։ Շինարարությունն իրականացնելու համար Ալեքսանդրապոլից Ալափարս են հրավիրվում մեծահամբավ վարպետներ Աբիսողոմ Զաֆարյանն ու Կարապետը։ Եկեղեցու կառուցմանը օժանդակում են նաև Երևան տեղափոխված Ալափարսեցի մեծահարուստները, Սահակ Սահակյանը տրամադրում է 1000 ռուբլի, որի մասին վկայում են արևելյան պատի արձանագրությունները։ Միասնական ջանքերի շնորհիվ վեր է խոյանում սրբատաշ քարերով կառւցված քառամույթ տաճարը։ Ալափարսի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարում կառուցված լավագույն հոգևոր շենքերից մեկն է։ 2007 թվականի մայիսի 9-ին եկեղեցին վերաօծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի միջոցներով։ Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա երկրորդ կիրակին նշվում է Մարիամ Աստվածածնի ուխտը։ Նշանավոր անձինք Խոջա Խաչատուր Ավետյան XIX-XX դարերում Ալափարսեցի ամենանշանավոր անձը մեծահարուստ կալավածատեր՝ կուլակ Խոջա Խաչոն էր։ Խոջա Խաչոին ճանաճում էին ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ Կոտայքի գավառում և Երևանի նահանգում։ Նրա կալվածքի սահմանները անցել են Ալափարսի տարածքից և՝ արևելքում հասել մինչև Գութանասար (այդ տարածքների մի մասի վրա կառոցվել է Չարենցավան քաղաքը), հյուսիսից հարավ ձգվել Հրազդան գետի ափերով մոտ 4կմ հասել մինչև Կարենիս գյուղ (մոտ 1700 հա)։ Առատաձեռն և բարի Խոջային և նրա ընտանիքին հարգում էին բոլորը, Խոջա Խաչոն իր քարավանով Ալափարսեր բերել նաև իր ծառաներին և նրանց ընտանիքներին։ Տեղի սարավանդը տեղացիները մինչ օրս էլ անվանում են «Խոջի դոշ, Խաչոի դոշ»։ Խոջա Խաչոն ամուսնացած էր Մանուշակ Ավետյանի հետ, Խաչատուր Ավետյանը ուներ 3 որդի՝ Ավետիք,

Համայքային

Կարենիս

Կարենիս (նախկինում Գյումուշ), գյուղ Կոտայքի մարզում, Հրազդան գետի հովտում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևմուտքում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա։ Կարենիս է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Բնակչություն Կարենիսի ազգաբնակչության փոփոխությունը. 1831 թ․ — 48 1897 թ․ — 311 1906 թ․ — 439 1926 թ․ — 221 1939 թ․ — 432 1959 թ․ — 312 1979 թ․ — 570 1989 թ․ — 594 2001 թ․ — 813 2004 թ․ — 952 Տնտեսություն Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Պատմամշակութային կառույցներ Կարենիսն ունի 7-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցի և Մաթևոս Առաքյալի վանքը (15-րդ դար), որը հայտնի է Կարենիս կամ Կարենավանք անվամբ։

Прокрутить вверх