Հիմնադրվել է 1947- 1948 թվականներին, որպես քտա (քաղաքային տիպի ավան)՝ Լուսավան անվանմամբ։ 1961 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967 թվականի սեպտեմբերի 23-ին Եղիշե Չարենցի 70-ամյակի կապակցությամբ խորհրդային իշխանությունը վերանվանել է քաղաքը Չարենցավան։ Քաղաքը գտնվում է Հրազդան գետի ափին, Երևանից 25 կմ հյուսիս։ Քաղաքի մոտակայքով անցնում է երկաթգիծ, ինչպես և M4 մայրուղին, որը միացնում է Երևանը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Հակիրճ տվյալներ Երկիր՝ Հայաստան Հայաստան Մարզ՝ Կոտայքի մարզ Քաղաքապետ՝ Հակոբ Շահգալդյան Հիմնադրված է՝ 1948 թ. Այլ անվանումներ մինչև 1967 — Լուսավան Տվյալ կարգավիճակում 1961 թվականից Մակերես 5 կմ² ԲԾՄ 1 660 մ Պաշտոնական լեզու հայերեն Բնակչություն 20 500 մարդ (2015) Ազգային կազմ Հայեր Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Տեղաբնականուն չարենցավանցի Ժամային գոտի UTC+4 Հեռախոսային կոդ +374 (226) Փոստային ինդեքսներ 2501, 2502 Մինչև 1930 թվականը Հայաստանում կառուցվեցին մի շարք հիդրոէլեկտրակայաններ ու ջրանցքներ, որոնք անզոր էին բավարարել արդյունաբերության ու գյուղատնտեսության հարաճուն պահանջները։ Այդ խնդրի լուծման միակ ուղին Սևանա լճի ջրի օգտագործման ծրագրի իրականացումն էր։ Դրա նախագծման սխեման կազմել էր հայ նշանավոր ինժեներ-հիդրոտեխնիկ Իոսիֆ Տեր-Աստվածատրյանը։ Այդ հսկա համակարգի շինարարությունն արդեն վիճակված էր ղեկավարել ու ավարտին հասցնել մեկ այլ հռչակավոր հայորդու՝ Գարեգին Աղաբաբովին։ Գյումուշ ՀԷԿ-ի բանավանների նախագծի հեղիակ, հայ նշանավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր՝ Տիրան Մարությանը, այդ բանավանները մկրտել էր Լուսակերտ և Լուսավան պայմանական անունններով։ Գյումուշ ՀԷԿ-ի, Ալափարսի շինտեղամասի պետ, ինժեներ-հիդրոտեխնիկ Աշոտ Գրիգորի Հեքիմյանին էր վիճակված սկսել Լուսավանի կառուցումը։ Շուրջը բացի լեռներից ու քարափներից ոչ մի օտար, շինարարության հետ կապ չունեցող բան չկար։ Շինարարները եկել էին ոչ միայն Հայաստանից, այլև Խորհրդային Միության ամենատարբեր շրջաններից։ Նրանց թվում կային նաև բազմաթիվ այլազգիներ։ Աշխատանքներում ներգրավված էին նաև աքսորյալներ։ Մինչև վրանների, ապա փայտաշեն ֆիննական տնակների պատրաստումը, նրանք հիմնականում բնակվում էին Ալափարս գյուղի բնակիչների տներում։ Նրանք կառուցում էին ջրանցքը, երկաթուղին, բնակելի տները ու նաև գլխավորը՝ հիդրոէլեկտրակայանը։ Նախագծին համապատասխան ավանը կառուցելու համար հիմք ընդունվեցին Երևան-Ախտա երկաթուղու ու կայանի առանցքային գծերը և նշահարվեցին առաջին թաղամասի առաջին տասը բնակելի շենքերի հիմնափոսերը։ Առաջին շենքի առաջին անկյունակերտը նշահարած փայտացիցն էլ դարձավ նաև քաղաքի կենսագրության առաջին նշահարը։ Պեմզայի առաջին արտադրությունը Չարենցավանում Երկաթուղայի տարածքը քանդելիս Հեքիմյանը պեմզա հայտնաբերեց։ Մինչ այդ բետոնի համար օգտագործում էին Ֆանտանի սև խոտանը, որը մանր մասնիկներ չուներ։ Օգտագործում էին նաև Անիի պեմզան, որը և՛ մանր էր, և՛ հողն էր նրա մեջ ավելի քիչ։ Հեքիմյանը, ով ժամանակին Քանաքեռ ՀԷԿ-ում լաբորատորիայի վարիչ է եղել և ժամանակին էլ աշխատել էր շինանյութերի գործարանում, անմիջապես հասկացավ, որ այն կարելի է օգտագործել։ Փայտից կաղապարներ պատրաստեց, տվեց պեմզաբլոկների առաջին նմուշները։ Ոգևորված նա ինքը ցուցանմուշները բերեց Երևան։ Այն փորձաքննության ուղարկվեց Թբիլիսի, որտեղից եկած պատասխանով պարզվեց, որ հումքն իսկապես բարձրորակ է։ Դա էլ հիմք դարձավ պեմզաբլոկների գործարանի կառուցմանը, որը միլիոնների օգուտ բերեց։ Մտահղացումը ձևակերպվեց որպես կարևոր նորարարական առաջարկություն 12000 ռուբլի պարգևատրումով, սակայն պարգևատրվածների ցուցակում Աշոտ Հեքիմյանի անունը չկար։ Բանավանում ինքնագլուխ պեմզաբլոկներ պատրաստելու և դրանցով շինարարական աշխատանքներ կատարելու համար նա նկատողություն էր ստացել, ուրեմն և պիտի զրկվեր։ Փոխարենը Լուսավանի առաջին շինարարը դարձավ նաև տեղի թեկուզ և փոքրիկ, բայց առաջին գործարանի հիմնադիրը։ 1949 թվականին, ելույթ ունենալով Ախտայի շուրջխորհրդի նստաշրջանում, Ալափարսի շինտեղամասի պետն առաջարկում է իրենց կառուցած բանավանը կոչել Լուսավան։ Այսպես ստացավ իր առաջին անունը ապագա Չարենցավանը։ 1950 թվականին բացվեց տարրական դպրոցը, իսկ երկու տարի անց, երբ տնօրենն էր Աղասի Հակոբյանը, այն դարձավ յոթամյա։ Կառուցվեց հացի փուռ, ամբուլատորիա, դեղատուն։ Կարծես ամեն ինչ կար, բացի տեղական իշխանությունից։ Ունենալով 2000-ից ավելի բնակչություն՝ Լուսավանը առանձին համայնք չէր, այն կցվում էր մեկ այս, մեկ այն գյուղական խորհրդին։ Չարենցավանի առաջին քաղաքապետը Վերջապես 1953-ին սկսվեցին Լուսավանի՝ որպես առանձին համայնք կազմավորելու աշխատանքները։ Ախտայի շրջխորհրդի գործկոմի նախագահ Աղվան Նալբանդյանը փնտրտուքի մեջ էր, թե ում վստահի այդ աշխատանքը, երբ մի օր գործուղումը ձեռքին՝ նրա աշխատասենյակի դուռը թակեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներից մեկը։ Գործկոմի նախագան, որը դեռ ուշքի չէր եկել այդ ձեռքսեղմումի ցավից, կարդալով ուղեգիրը՝ բացականչեց՝ -Դու Հայաստանի չեմպիոն Պատվական Խուդոյա՞նն ես։ Քեզ ինձ մոտ Աստված ուղարկեց։ Արի քեզ ուղարկենք Լուսավան՝ հա՛մ իրավաբան ես, հա՛մ էլ բռնցքամարտիկ, իսկ այնտեղ կռվարարներ ու քրեականներ որքա՜ն ուզես, իսկը քո տեղն է։ Եվ Խուդոյանը եկավ Լուսավան։ Գործկոմի նախագահի նշվածների փոխարեն նա հանդիպեց աշխատասեր ու բարի մարդկանց, սիրեց նրանց ու սիրվեց նրանց կողմից։ Մի քանի ամիս անց Լուսավանում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և ընդամենը 23 տարեկան Պատվական Թադևոսի Խուդոյանը՝ ապագա դատախազը, իրավաբանական գիտությունների թեկնածուն, դոցենտը, գնդապետը, դարձավ Լուսավան-Չարենցավանի առաջին քաղաքապետը։ Չարենցավանի բնակեցումը Օր օրի մեծանում էր Լուսավանը։ Այստեղ բնակություն հաստատեցին հարյուրավոր գարդմանահայեր, ջավախահայեր, սփյուռքահայեր։ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող կինոկադրերը պահպանում են 1963 թվականին իրանահայերի դիմավորման պահը Լուսավանի երկաթուղային կայարանում։ Արդյունաբերական Չարենցավան արտահայտությունը վաղուց հնչում է օրինական հպարտությամբ և դարձել է շատ սովորական արտահայտություն։ Որպես այդպիսին այն սկսեց ձևավորվել Գյումուշ ՀԷԿ-ի շինարարության ավարտից անմիջապես հետո։ Արդյունաբերական Չարենցավան 1958 թվականին էլեկտրակայանին սպասարկող վերանորոգման մեխանիկական արհեստանոցի հիմքի վրա ստեղծվեց հաստոցաշինական գործարանը։ Այդ տարիներին շրջակայքում դեռ չկար քիչ թե շատ խոշոր ձեռնարկություն, չկային բանվորական որակյալ կադրեր, կար միայն աշխատուժ և բարդ հաստոցների արտադրություն սկսելը հանդուգն երազանք էր թվում։ Փաստորեն երեկվա հողագործն ու դպրոցի շրջանավարտը ոչ միայն պետք է կանգնեին հաստոցի առջև, այլև հաստոց արտադրեին։ Սակայն նրանք մենակ չէին։ Բարեկամության օրենքներով նրանց օգնության եկան ոչ միայն Երևանից, այլև Լենինգրադից, Օդեսայից, Յարոսլավից։ Լենինգրադյան կադրերից էր գործարանի առաջին տնօրեն Ստեփան Ավանյանը։ Ութսունականներին այն արդեն արդյունաբերական հսկա էր, որի արտադրած հաստոցներն առաքվում էին արտասահմանյան 40 երկրներ և ԽՍՀՄ 400-ից ավելի ձեռնարկություններ։ Այն հանդիսանում էր Հայաստանի ռազմական արդյունաբերության գլխավոր ձեռնարկություններից մեկը։ Գրեթե միևնույն ժամանակ կառուցվեց երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը, որի տնօրեն նշանակվեց Գյումուշ ՀԷԿ-ի շինարարության լավագույն մասնագետներից մեկը՝ Մովսես Եսայանը, ով հետագայում դարձավ Հայաստանի վաստակավոր շինարար։ Կառուցվում էր ոչ միայն երիտասարդ քաղաքը, այլև ամբողջ հանրապետությունը և զարգացող էներգետիկայի օբյեկտները շինանյութեր էին պահանջում և առաջին հերթին հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ ու մասեր, իսկ գործարանն ինքն էլ կառուցվելով ու ընդարձակվելով՝ նաև դա էր արտադրում։ Այդ գործարանի արտադրանքով էին ծնունդ առնում Արզնու, Սպանդարյանի, Երևանի, Տաթևի, Շամբի, Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանները, Երևանի ու Հրազդանի ջերմաէլեկտրակայանները, հայկական ատոմակայանի բնակելի շենքերն ու արտադրական մասնաշենքերը։ Գործարանի արտադրանքն էլ Արփա-Սևան ջրատարի սֆերիկ հենապատերը, Զվարթնոց օդանավակայանի և Մարզահամերգային համալիրի հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաները։ Գործիքաշինական գործարանի կառուցումը սկսվեց 1960-ին։ Նրա հիմնադիրն ու առաջին տնօրենն էր ինժեներ Գեորգի Պետրովիչ Ռուսովը՝ հայ ժողովրդի հույն զավակը, նույն ինքը՝ ֆուտբոլային հանրահայտ մրցավարը։ 1962 թվականին գործարանի ձուլման առաջին հերթը շահագործման հանձնվեց ու գրանցվեց առաջին արտադրանքը։ Այն անձամբ տեսնելու էր եկել ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանը, ով եղավ նաև հաստոցաշինական գործարանում։ 1966 թվականին Գործիքաշինականից առանձնացավ և ինքնուրույն գործարան դարձավ Կենտրոնաձուլը։ Հենց առաջին տարում տալով 8500 տոննա թուջի ձուլվածք։ Հետագայում, երբ գործարանի տնօրենն էր