Մարզային
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» վերաբերյալ հերթական քննարկումը Կոտայքի մարզպետարանում
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի մոտ հերթական քննարկումն է տեղի ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» նոր խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների՝«Sweco» միջազգային խորհրդատվական ընկերության ֆինանսական հարցերի միջազգային փորձագետ, նախագծի ղեկավարի տեղակալ Հենրիկ Տորեմարկի, կոշտ թափոնների կառավարման միջազգային փորձագետ, ծրագրի միջազգային ղեկավար Կառեն Էբեռլիի, նախագծի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանի, «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, կոշտ թափոնների նախագծերի դիզայներ Գևորգ Մարտիրոսյանի, գնումների գործընթացի փորձագետ Քրիստինե Ղամբարյանի, ֆինանսական գծով փորձագետ Արամ Կարապետյանի, ինչպես նաև ՏԿԵ նախարարության կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանի,վարչության մասնագետների և «Կոտայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանի մասնակցությամբ: Մարզպետը ողջունել է հյուրերին՝ ևս մեկ անգամ անվերապահ աջակցություն հայտնելով նախագծի իրականացման ողջ ընթացքում. «Մենք գիտակցում ենք նախագծի լրջությունը, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունն ընդհանուր աղբահանության համակարգի հետ կապված և քսանչորս ժամ պատրաստ ենք աջակցել, որպեսզի ծրագիրը կայանա»,-նշել է մարզպետը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս փուլում ծրագրի իրականացման հետ կապված որևէ խոչընդոտ չկա: ՏԿԵ նախարարության կապիտալ ծախսերի և թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանն էլ ընդգծել է, որ նշված ներդրումային ծրագիրը նոր մշակույթ է ձևավորում պետության ներսում. «Ծրագիրն անչափ կարևոր է մեր երկրի համար, քանի որ մենք այս ծրագրով նոր մշակույթ ենք ձևավորում: Կարևորում ենք յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր շահառուի անմիջական մասնակցությունը որոշումների կայացման և ծրագրի իրականացման ողջ ընթացքում»,- նշել է Նարինե Ավետյանը: Կոշտ թափոնների կառավարման միջազգային փորձագետ, ծրագրի միջազգային ղեկավար Կառեն Էբեռլին էլ, շնորհակալություն հայտնելով ՏԿԵ նախարարությանը և Կոտայքի մարզպետին ընդունելության, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ ներդրված ջանքերի ու աջակցելու պատրաստակամության համար, ընդգծել է, որ Կոտայքը, ընտրված լինելով որպես ծրագրի շահառու, հանդիսանում է օրինակելի մարզ և ծրագրի հաջողության պարագայում այն կկիրառեն նաև այլ մարզերում: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում Կոտայքի մարզում՝ Հրազդանի վարչական տարածքում, կառուցվում է ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն`դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։ Հղում
Կոտայքի մարզում պատվաստվել է 84.302 քաղաքացի
COVID-19 համավարկի դեմ պատվաստումների գործընթացը Կոտայքի մարզում ակտիվ շարունակվում է: Նոյեմբերի 19-ի դրությամբ, Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել են 84.302 քաղաքացիներ, որը կազմել է 18 տարեկանից բարձր ազգաբնակչության 47,7 %-ը՝ Առաջին դեղաչափ՝ 57.342 անձ Երկրորդ դեղաչափ՝ 26.960 անձ: Պատվաստումների ցուցանիշն ըստ պատվաստանյութերի, հետևյալն է. Առաջին դեղաչափ՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 20.213 անձ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 9002 անձ «Սինոֆարմ» պատվաստանյութով՝ 17.923 անձ «Կորոնավակ» պատվաստանյութով՝ 3080 անձ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութով՝ 7124 անձ: Երկրորդ դեղաչափ՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 7517 անձ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 6516 անձ «Սինոֆարմ» պատվաստանյութով՝ 8096 անձ «Կորոնավակ» պատվաստանյութով՝ 3191 անձ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութով՝ 1640 անձ: Հղում
Տեղի է ունեցել քննարկում «ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» ընկերության և գյուղմթերք արտադրողների մասնակցությամբ
«ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերության ու Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության համագործակցությամբ տեղի է ունեցել քննարկում գյուղատնտեսական արժեշղթաների ներկայացուցիչների, այդ թվում՝ գյուղմթերք արտադրողների, ինչպես նաև համայնքների ներկայացուցիչների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: «ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերությունը, համագործակցելով Միջազգային համագործակցության խնայողական բանկերի գերմանական հիմնադրամի հետ, իրականացնում է «Գյուղական ֆինանսների խթանում՝ հանուն կայուն ՓՄՁ զարգացման» ծրագիրը: Հանդիպման նպատակը՝ ծրագրի մանրամասների վերաբերյալ ֆոկուս քննարկումներն էր շահագրգիռ կողմերի հետ: Հղում
Մեկնարկել է Solar 24 նախագծի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների հավաքագրման գործընթացը. իրազեկման հանդիպում մարզպետարանում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող՝ ՄԱԶԾ «Կայուն hամայնքներ» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել իրազեկման հանդիպում ծրագրի ներկայացուցիչներ Սուսաննա Սաֆարյանի, Սիրանուշ Մանթարլյանի և մարզի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման նպատակն էր՝ համայնքներին իրազեկել ծրագրի մանրամասներին և Solar24 նախագծին դիմելու կարգին: Ս.Սաֆարյանը նշել է, որ «Solar24» նախագիծը «Կայուն համայնքներ» ծրագրի կողմից մշակված էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման համաֆինանսավորման մոդել է, որն ուղղված է Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի գյուղական բնակավայրերի գիշերային էներգախնայող լուսավորության համակարգերի արդիականացմանը։ Այս պահին իրականացվում է Solar 24 նախագծի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների հավաքագրում: Նշենք, որ ծրագրի նպատակն է՝գյուղական բնակավայրերի կենտրոնական և երկրորդային փողոցների լուսավորման միջոցով առկա ենթակառուցվածքների բարելավում և բնակիչների կյանքի որակի բարելավում, փողոցային լուսավորության համակարգերը ժամանակակից և էներգախնայող լուսատուներով փոխարինելու միջոցով համայնքի ծախսերի կրճատում և համայնքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, լուսատուների արդիականացման միջոցով փողոցային լուսավորության համակարգերի շահագործման ժամկետների երկարացում, համայնքի անդամների բարեկեցության և կյանքի որակի բարձրացում: ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: Հղում
Կոտայքի մարզպետը շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին: Այսօր լրանում է Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 25-րդ տարին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Կոտայքի մարզի համայնքային բոլոր ծառայողներին: Մեզ համար շարունակում է առաջնահերթ մնալ մարզի բացառապես բոլոր համայնքների կայուն և համաչափ զարգացումը ու այսօր կառավարության, տարածքային կառավարման մարմինների կողմից նաև համայնքների խոշորացման ճանապարհով ընթացող բարեփոխումներն ուղղված են հենց համայնքների հզորացմանը, համայնքային կյանքի աշխուժացմանն ու մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով ՏԻ մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ՝ կրկին հավաստիացնում եմ, որ կանգնած ենք մեր բոլոր համայնքների կողքին և պատրաստ մեզ տրված լիազորությունների շրջանակում աջակցելու բոլոր այն ծրագրերի ու աշխատանքների իրագործմանը, որոնք այս պահին ընթանում են մարզի բոլոր համայնքներում և շարունակվելու են կյանքի կոչվել նաև ապագայում:
Աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շուրջ
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» նոր խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին՝ «Sweco» միջազգային խորհրդատվական ընկերության ֆինանսական հարցերի միջազգային փորձագետ, նախագծի ղեկավարի տեղակալ Հենրիկ Տորեմարկին, նախագծի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանին, բնապահպանական, սոցիալական և իրավական հարցերի փորձագետ Ալիսա Սավադյանին և «Կոտայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանին: Աշխատանքային քննրկմանը ներկա էին նաև մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներ և ազդակիր համայնքների ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ մարզպետը հույս է հայտնել, որ նոր խորհրդատվական ընկերության հետ կձևավորվի աշխատանքային առողջ և ակտիվ համագործակցություն՝ նաև համայնքների հետ հաղորդակցային ուղիղ կապ հաստատելու ճանապարհով նախագիծը հաջողությամբ իրականացնելու նպատակով: Հյուրերն, իրենց հերթին, ներկայացրել են ընկերության կողմից սահմանված առաջնահերթությունները և վստահեցրել, որ միջազգային ու տեղի փորձագետների հարուստ փորձն ու գիտելիքները կօգտագործեն ի նպաստ նախագծի կայացման: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում Կոտայքի մարզում՝ Հրազդանի վարչական տարածքում, կառուցվում է ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն`դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի (NIF) կողմից: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։
COVID-19-ի պատվաստումային գործընթացը շարունակվում է
Նոյեմբերի 1-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետերում արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով իրականացված պատվաստումներն, ըստ պլանավորման՝ Ֆանտան (04.11.2021)-45 հոգի Ջրաբեր (04.11.2021)- 4 հոգի Զորավան (04.11.2021)-15 հոգի Արտամետ (03.11.2021) -18 հոգի Գետամեջ (03.11.2021) -55 հոգի Նուռնուս (03.11.2021) -20 հոգի Գողթ (03.11.2021) -22 հոգի Հացավան (01.11.2021) -24 հոգի Թեղենիք (04.11.2021) -34 հոգի Քարաշամբ (02.11.2021) -27 հոգի Զովք (03.11.2021) -34 հոգի Կամարիս (01.11-04.11.2021)-34 հոգի Կաթնաղբյուր (04.11.2021) — 65 հոգի Սևաբերդ (04.11.2021) — 12 հոգի Զովաշեն (04.11.2021) — 12 հոգի Սարալանջ (04.11.2021) — 13 հոգի: