Մշակույթ և Սպորտ

Մշակույթ և Սպորտ

Չարենցավանում ցերեկույք՝ նվիրված սահմանափակ հնարավորություններ ունեցող անձնաց

Չարենցավանի համայնքապետարանի Մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի նախաձեռնությամբ, 3-րդ և 6-րդ հիմնական դպրոցների աշակերտների մասնակցությամբ Հաշմանդամների միջազգային օրվա խորհրդով քաղաքային գրադարանում կազմակերպվել էր փոքրիկ ցերեկույթ՝ նվիրված սահմանափակ հնարավորություններ ունեցող անձնաց ինտեգրմանն ու ներառականությանը։ Միջոցառման կազմակերպմանն աջակցել էր ամերիկահայ բարերար Անահիտ Խալաֆյանը։ Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման աջակիցներին և բոլոր մասնակիցներին։ Հղում  

Մշակույթ և Սպորտ

Չարենցավանի արվեստի դպրոցի սաները ներկայացրել են իրենց աշխատանքները

Տարեվերջյան միջոցառումները մեկնարկել են համայնքի բոլոր կրթական-մշակութային հաստատություններում։ Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոց-ում նախորդ շաբաթն ամփոփվեց դասարանական ցուցահանդեսով։ Աշխեն Կիրակոսյանի սաները ներկայացրել էին իրենց պայծառ, գունեղ, տպավորիչ ու բազմաժանր նկարները։ Հղում

Մշակույթ և Սպորտ

Սուրեն Շահվերդյանի «Ես կին եմ» ներկայացումը Չարենցավանում

Դեկտեմբերի 3-ին «Թատրոն 8 թատերախումբը» Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում հանդես եկավ «Ես կին եմ» ներկայացմամբ։ Ներկայացումը երեք կանանց մենախոսություն էր: Կանայք, ովքեր թեև տարբեր բնավորությունների, տարբեր սոցիալական միջավայրերի տեր մարդիկ են, սակայն երեքն էլ դարձել են զոհ, ինչը բեկել է նրանց կյանքի ուղին: Ներկայացումն ինտերակտիվ էր։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ իր մտորումները կիսել դերասանների ռեժիսորի և հոգեբանի հետ: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյան։ Ներկայացումն իրականացվում էր Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության եվ հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային եվ Հարավ Հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում: Հղում

Մշակույթ և Սպորտ

Չարենցավանից՝ Անի Մարտիրոսյանը, ձյուդոյի չեմպիոն

Օրերս կայացած ձյուդոյի ՀՀ մեծահասակների առաջնության ընթացքում Չարենցավանի «Մարգարյան» մարզական ակումբի սան Անի Մարտիրոսյանը 48 կգ քաշային կարգում գրավել է 1-ին հորիզոնականը։ Շնորհավորում ենք Անիին ու մաղթում նորանոր հաղթանակներ։ Հղում

Մշակույթ և Սպորտ

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Բջնիի Սուրբ Աստվածածին վանք, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղի հյուսիսային եզրին։ Պատմություն 1031 թվականին վանքը հիմնադրել ու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով, այստեղ եպիսկոպոսական աթոռ հաստատել։ Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջնի։ Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է։ Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով։ Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է։ Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները։ Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար։ Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել։ Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ․ Պահլավունու օրոք։ Հղում

Մշակույթ և Սպորտ

Չարենցավանցի ձյուդոիստները գրավել են մրցանակային տեղեր

2021թվականի նոյեմբերի 27-28-ը «Հայաստան» ՄՀԿ Սպարտակ մարզադահլիճում տեղի ունեցած «Իպպոն» մարզական ակումբի ձյուդոյի երկրորդ առաջնությունում մեր մարզադպրոցի ձյուդոյի բաժանմունքի ներքոհիշյալ սաները գրավեցին հետևյալ մրցանակային տեղերը․ 1-ին տեղ գրաված սաները Աղասյան Վահագն — I տեղ Ամիրշատյան Հայկ — I տեղ Պողոսյան Մանվել — I տեղ 2-րդ տեղ գրաված սաները Ղուլյան Մովսես — II տեղ Մաթևոսյան Միքայել — II տեղ Գրիգորյան Գոռ — II տեղ Աբրահամյան Ալեքս -II տեղ 3-րդ տեղ գրաված սաները Գալստյան Լյովա — III տեղ Իսկանդարյան Տիգրան — III տեղ Մարզիչներ՝ Ս․ Ամիրխանյան, Լ․ Դալլաքյան Շնորհավորում ենք մեր մարզիկներին և ցանկանում նորանոր փայլուն հաղթանակներ մրցասպարեզում։ Հղում

Մշակույթ և Սպորտ

Արզականի Գհուկի վանքը (Բոլորահար, Արզական)

Գհուկի վանք, Բոլորահար, Հայ Առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Արզական գյուղից 3-4 կմ հյուսիս-արևմուտք, երկու սարերի միջև ձգվող ձորի վերին մասում, խիտ անտառի մեջ։ Անվան ծագում Վանքի անունը առաջացել է համանուն տեղանքից։ Գհուկ Արարատյան և Շիրակի բարբառներում նշանակում է «փարախ, ոչխարների գոմ»։ Պատմություն Տարածքը, որտեղ գտնվում է հուշարձանը, նախկինում մտել է Նիգ գավառի մեջ։ X դարում այս շրջանի տեր են դառնում Պահլավունիները, իսկ XII դարի վերջերին արդեն Զաքարյան իշխանության սահմաններում էր։ 1201 թվականին, ռազմական ծառայությունների համար, Զաքարյանները Բջնին իր շրջակայքով և Կեչառիսը նվիրում են Խաղբակյան Վասակ իշխանին, որը նոր էր տեղափոխվել հայրենի Խաչեն գավառից։ Այդպիսով, նշված տարածքները դառնում են Խաղբակյանների ժառանգական սեփականությունը։ Գհուկի վանքը աշխարհագրական տեսակետից մտնում էր Բջնիին հյուսիս-արևմուտքից հարող շրջանի մեջ և պատկանում էր Բջնիի եպիսկոպոսական թեմին։ Այս կապակցությամբ միանգամայն օրինաչափ է Պռոշ Խաղբակյանի շատ կարևոր նվիրատվական արձանագրությունը, փորագրված եկեղեցու պատին։ Նկարագրություն Երբեմն փարթամ վանական համալիրից պահպանվել է միայն կիսավեր մի եկեղեցի։ Կանգուն են չորս պատերը՝ մոտ 3,5 մ բարձրությամբ։ Եկեղեցին զույգ որմնամույթներով գմբեթասրահ է։ Այն երեք կողմից, բացի հյուսիսայինից թաղված է հողի և քարակույտի մեջ։ Թափված քարերն այնքան շատ են, որ կարելի է դրանց մի մասը վերագրել մեկ այլ շինության։ Միակ մուտքը արևմտյան մասից է, վերևում ունի կամարաձև շարվածք, որը նստած է մուտքի կողերը եզրագծող երկնիստ որմնասյուների վրա։ Մույթերը մասնատում են եկեղեցու ինտերիերը, արևմտյան կողմում ստեղծելով նախասրահի տպավորություն։ Որմնամույթերը վերևից ավարտվում են ուղղանկյուն խոյակներով, որորնք թեթևակի զարդարված են։ Ընդհանրապես եկեղեցին զուրկ է քանդակազարդումներց։ Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է իր բեմով։ Բեմի երկու կողմերում գտնվում են ցածր մուտք ունեցող ավանդատները, որոնք արևելյան կողմից ունեն դեպի դուրս բացվող պատուհաններ։ Բեմի շարվածքը սկզբնական չէ, կառուցված է խաչքարերի բեկորներով։ Պատուհաններ կան նաև հյուսիսային պատին և խորանի կենտրոնում։ Խորանի կիսաշրջանաձև շարվածքի մեջ բացված են երկու որմնախորշեր, որոնք ծառայել են որպես սրբատեղեր։ Եկեղեցին սալահատակված է եղել, սակայն պահպանվել է սալաքարերի մի մասը։ Եկեղեցու հյուսիս-արևելյան կողմում կողք-կողքի շարված են խաչքարերի պատվանդաններ, իսկ նրանց առջև ամբողջական և կոտրված խաչքարեր են թափված։ Սրանք աչքի են ընկնում հստակ մշակման տեխնիկայով և բուսական ու երկրաչափական տարատեսակ զարդաքանդակներով։ Առանձնապես ուշադրություն է գրավում ոճավորված խաչերով քանդակազարդված խաչքարի պատվանդանը։ Վանքը ունեցել է նաև գերեզմանոց, որը գտնվում է հուշարձանից մոտ 0,5 կմ հյուսիս-արևելք, սարալանջի վրա։ Գերեզմանոցի կենտրոնական հատվածում նշմարվում են շինության հետքեր, որոնք մատուռի մնացորդներն են։ Այստեղ կանգնած և ընկած են երկու տասնյակից ավելի խաչքարեր և մոտ երեք տասնյակ տարբեր ձևերի տապանաքարեր։ Ուշագրավ են խաչքարերի զարդաքանդակային մոտիվները։ Գհուկի և նրա շրջակա Թեղենյաց վանքի. Նեղուցի, Չորուտի, Բջնիի, Մայրավանքի, Մաքրավանքի ու մյուս միջնադարյան հուշարձանների խաչքարերի, ինչպես նաև ճարտարապետական որոշ մանրամասների ուշադիր քննությունը թույլ է տալիս խոսելու քանդակագործության մի ուրույն դպրոցի մասին։ Խաչքարային արվեստի փայլուն նմուշներից են անանուն քանդակագործ — վարպետի կերտած երեք խաչքարերը, որոնք կանգնեցված են հիշյալ տարածքում՝ Թեղենյաց վանք, Բջնի և Աղվերան։ Չնայած այդ կոթողները չունեն վկայագրեր, այդուհանդերձ, դրանք նույն վարպետի տաղանդի արգասիք են, քանի որ իրենց ոճով, քանդակազարդային մոտիվներով և կատարման տեխնիկայով համարյա կրկնում են միմյանց։ Որոշակի նմանություններ կան Մայրավանքի, Մաքրավանքի, Նեղուցի խաչքարերի մեջ, որոնք չնայած համեմատաբար պարզ ոճավորման, աչքի են ընկնում քանդակման բարձր տեխնիկայով։ Գհուկի վանքը հայկական հուշարձանների մեջ թերևս ամենաքիչ ուսումնասիրվածներից է։ Դրա պատճառը նախ և առաջ նրա կտրվածությունն է բնակավայրերից և ճանապարհներից։ Մատենագրության մեջ իսպառ բացակայում են հիշատակությունները հուշարձանի մասին, թեև ժամանակին այն բավականին մեծ է եղել, ունեցել է ստվար վանական միաբանություն, ստացել է կալվածքներ և այլ բնույթի նվերներ։ Արձանագրություններ Գհուկի եկեղեցին չափազանց հարուստ է վիմագիր արձանագրություններով։ Դրանք փորագրված են հուշարձանի ներսի բոլոր պատերին, որմնամույթերի կողերին, ավանդատների մուտքերի վերնամասում։ Խիստ ուշագրավ է խորանի կիսաշրջան պատը գոտևորող ծավալուն արձանագրությունը։ Արևելյան պատը արտաքուստ նույնպես ամբողջությամբ պատված է արձանագրություններով։ Եկեղեցու շրջակայքում կան մի քանի արձանագրված խաչքարի պատվանդաններ։ Ամբողջ տարածքում հաշվվում են մոտ երեք տասնայակ արձանագրություններ։ Սրանք բոլորը աչքի են ընկնում խիստ վայելչագիր տառաձևերով։ Արձանագրությունների ճնշող մեծամասնությունը թվագրված է, որով էլ ավելի է բարձրանում դրանց պատմական արժեքը որպես սկզբնաղբյուրների։ Վիմագրերը հիմնականում նվիրատվական են, միայն երեքն են հիշատակագրային։ Վանքին նվիրվել են գյուղ, հողամասեր , այգիներ, զանգ, ձեռագրեր, եկեղեցական սպասք ու սրբազան մասունքներ, դրամով օգնել են շինարարությանը։ Արձանագրություններում հիշատակված են ժամանակի մի շարք նշանավոր դեմքեր՝ Պռոշ Խաղբակյանը, Բջնիի Գրիգոր վարդապետ վանահայրը, Պիչար իշխանը և այլք։ Վկայված են շատ հաճախ սակավ հանդիպող անձնանուններ. Օրինակ՝ Մելեք, Ազգեր, Ալամ, Իշխանտիկին, Պիչար։ Ներկայացնում ենք հուշարձանի արձանագրություններից ութը, որոնք իրենց բնույթով և բովանդակությամբ կարևոր են վանքի պատմության հետ կապված որոշ հարցերի լուսաբանման տեսակետից։ Արձանագրություն 1 Եկեղեցու հյուսիսային պատին, ներքուստ պահպանվել է մի հողմահարված արձանագրություն, համաձայն որի ոմն Քույրիկ օգնել է եկեղեցու շինանարությանը։ Արձանագրությունը երկտող է, չնայած վատ պահպանվածությանը, այն գրեթե ամբողջությամբ վերծանվել է։ ՇՆՈՐՀԻԻՆ ԱՅ, ԵՍ՝ ՔՈՅՐԻԿՍ ԷՏՈՒ Զ …ՈՅՍ ԻՄ Ի ՇԻՆՈՒ ԹԵ ԷԿԵՂԷՑՈՅՍ և ԱՌԻ Ա։ ԺԱՄ ՆՈՐ ԿԻՐԱԿԷԻՆ։ Արձանագրություն 2 Քույրիկի մեկ այլ արձանագրություն կարդում ենք արևմտյան պատին, մուտքի վերին աջ անկյունում։ Այն բաղկացած է հինգ տողից։ Վիմադրի սկզբնամասերը պարունակող քարը ընկած է, սակայն բովանդակությունը պարզ է։ [ՇՆՈՐՀԻԻՆ ԱՅ], ԵՍ ՔՈՅՐԻԿՍ [ԷՏՈՒ ԶԱՐԴԻԻՆՍ Ի Շ] ԻՆՈՒԹԻ ԷԿ [ԵՂԷՑՈՅՍ ԵՒ ՍՊԱ] ՍԱԻՈՐՔՍ ԿԱՐԳ [ԵՑԻՆ Ի ՏԱՐԻՆ] ԱԻՐ ԾԱՄ ԶԿՆԻ ԶԱՏԿԻՆ Քույրիկ անձնանունը հայ վիմագրության մեջ շատ հազվադեպ է հանդիպում։ Այդ անունից են առաջացել նաև Քույրածայրը, Քույրոցը։ Քույրիկ անձնանվանը հանդիպում ենք նաև Եղեգնաձորի շրջանի Վերին Ուլգյուր գյուղատեղում կանգնեցված խաչքարի արձանագրության, Բագնայրի վանքի մի վիմագրի և վերջերս Դվինի պեղումներից հայտնաբերված 13-րդ դարի տապանաքարի արձանագրության մեջ։ Արձանագրություն 3 Արձանագրությունը փորագրված է հյուսիսային ավանդատան մուտքի վերևում, բաղկացած է ութ տողից։ Առաջին և երկրորդ տողերի վերջնամասում մի քանի տառեր կոտրված են, իսկ 6-8-րդ տողերի սկզբնահատվածները հողմահարված՝ արձանագրությունը հիմնականում վերծանվում է. ԿԱՄԱԻՆ ԱՅ, ԵՍ ՏՈԻՐՔՍ, Ո [ՐԴԻ ՍՄԲ] Ա ՏԱ, ՍՆՈՒՑԱԾ ԱԹԱՊԱ [Կ] Ի Ի ԱՆԷԻ ԵԻ ԱՄՈՒՍԻՆ ԻՄ ԳՈՀԱՐԽԱԹ ՈՒՆ, ՄԻԱԲԱՆԵՑԱՔ ՍԲ ՈՒԽՏԻՍ ԵԻ ՏՎ ԱՔ ՄԵՐ ՀԱԼԱԼ ԸՆՉԻՑ։ [ ԵԻ] ԱՌԱՋՆՈՐԴ Ք ՍՈՐԱ ԵՏՈՒՆ Ի ՏԱՐԻՆ :Բ: ԺԱՄ ԾԱՌԶԱՐԴԱՐ ԻՆ ։ Ա։ ԱԻՐ ԻՆՁ, :Ա: ԱԻՐ ԳՈՀԱՐԽԱԹՈՒՆ [ԻՆ:ՈՎ] Խ [Ա] ՓԱՆԷ, ԴԱՏԻ Ի ՏԷ ԱՅ։ ԹՎ ՈՁԹ Սմբատի որդի Տուրքը այլ հիշատակություններ չունի։ Տուրքը որպես անձնանուն լայն կիրառություն չի ունեցել։ Արձանագրության մեջ Տուրքը իրեն համարում է «սնուցած աթապակ ԻԻԱՆԷԻ»։ Այս երևույթը միջնադարյան Հայաստանում բավական տարածված է եղել, «սնուցելն» նշանակում է «մեծցնել, կերցնելով պահել, կրթել զավակը, սանը»։ Ավելի հաճախ այդ դերում հանդես էին գալիս խոշոր իշխանական տների ներկայացուցիչները։ Արձանագրություն 4 Վիմագիրը փորագրված է աջ ավանդատան մուտքի վերևում։ Արձանագրության առաջին տողերն ընդգրկող քարերն ընկած են. բաղկացած է եղել 15-16 տողից։ Պահպանված առաջին երեք տողերի վերջնամասերը հողմահարված են, սակայն ամբողջությամբ վերականգնվում են։ Այդ վիճակում են նաև նախավերջին և վերջին տողերի որոշ հատվածներ։ [Ի ԹՈԻԻՍ, Ի ՏԵՐՈՒԹԵՆ ԲԱՐԵՊԱՇՏ] [ԱԾԱՍԷՐ ԹԱԳԱԴՐԻՆ ՎՐԱՑ՝ ԱԻԱԳԻՆ ԵԻ] [ՇԱՀ] ԱՆՇԱՀԻ, ԵՍ ՊՌՈՇ,

Մշակույթ և Սպորտ

Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չորուտ, Արզական)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Չորուտ, Հայ Առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Եղել է նաև իշխանների և տեղի բնակիչների աղոթատեղի, Արտավազդ 2-ի ամառանոց։ Ընդգրկված է Արզականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Անվան ծագում Հնավայրը ուսումնասիրություններում հիշատակվում է Չորուտի վանք անունով։ Վանքի այս անվան վերաբերյալ սկզբնաղբյուրներում հիշատակություններ չեն պահպանվել, որը ենթադրել է տալիս նրա ուշ ծագման մասին։ Վանքի վիմագրերը ուսումնասիրել և հրատարակել է վիմագրագետ Գագիկ Սարգսյանը։ Պատմություն Արզականի ամենահետաքրքիր եկեղեցիներից մեկը կառուցվել է 1207 թվականին։ Չորուտի վանք-մենաստանը գտնվում է Արզական գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, ճանապարհի աջ կողմում, անտառախիտ սարալանջի վրա։ 1969-1970 թթ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության կողմից այստեղ կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ հայտնաբերվեցին խոշոր համալիրի ավերակներ, որոնց ճարտարապետական հորինվածքը, զարդաքանդակների հարստությունը և հարդարման տեխնիկան վկայում են, որ այստեղ միջնադարում՝ XII-XVII դդ., գոյություն են ունեցել նշանավոր կրոնամշակութային օջախ և ճարտարապետական ուշագրավ համալիր։ Պահպանվել է եկեղեցու խաչաձև հիմքը։ Երկրաշարժից եկեղեցական համալիրը ամբողջությամբ քանդվել է։ Պահպանվել է միայն ճակատային հատվածի պատը և փոքրիկ աղոթատեղին։ Համալիրի ավերակ շինություններից 200 մետր հարավ գտնվում է վանքի միջնադարյան գերեզմանոցը։ Չորուտի հնավայրի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև տասնյակ արձանագրված շինաքարեր։ Հուշարձանը համեմատաբար քիչ ուսումնասիրված վանքերից է։

Прокрутить вверх