Մշակույթ և Սպորտ

Մշակույթ և Սպորտ

Չարենավանի երաժշատական դպրոցի նվագախումբը հաղթել է մրցույթում

Ժողովրդական նվագարանների անսամբլների համահայկական 3-րդ մրցույթ-փառատոնին Չարենցավանի Երաժշտական դպրոց-ի ժողովրդական նվագարանների նվագախումբն արժանացել է 2-րդ պատվավոր մրցանակին։ Գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինե Հովհաննիսյան։ Շնորհավորում ենք դպրոցին և բոլորիս այս մեծ հաղթանակի կապակցությամբ։ Հղում

Մշակույթ և Սպորտ

Ֆուտոբլիստները գլխավորում են մրցաշարային աղյուսյակը

Չարենցավանի պատանի ֆուտբոլիսները շարունակում են իրենց հաղթարշավը։ ՀՀ ֆուտբոլի մինչև 17 տարեկանների առաջնության հերթական տուրում մարզադպրոցի հավաքական թիմը /մարզիչ՝ Ա․ Խոջայան/ Մասիսի քաղաքային մարզադաշտում հանդիպեց «Սևան» ՖԱ իրենց հասակակիցների հետ։ Հանդիպումն անցավ մեր պատանիների բացահայտ առավելությամբ՝ 8։0 խոշոր հաշվով ՝ էլ ավելի ամրապնդելով մեր հավաքականի տեղը մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։ Այս տարվա վերջին հանդիպումը մեր պատանիները կանցկացնեն սույն թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 14։00-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ՝ հյուրընկալելով Վայքի «Նորավանք -05»թիմին։ Բոլորս միասին այդ օրը սատարենք մեր պատանի ֆուտբոլիսներին։ Հղում

Մշակույթ և Սպորտ

Չարենցավանը ստացավ EU4CULTURE ծրագրի 30 000 եվրո դրամաշնորհը

Ընդամենը ժամեր առաջ EU4CULTURE ծրագրի շրջանակներում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանին հանձնեց Մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու նպատակով մինչև 30,000 եվրո դրամաշնորհի հատկացման վկայագիր: Չարենցավան քաղաքի հետ վկայագրեր ստացան նաև Իջևան և Սևան քաղաքները։ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կտրամադրվի մինչև 300,000 եվրո ֆինանսավորում երեք ռազմավարություններից լավագույնի իրականացման համար` հույս հայտնելով, որ մշակված ռազմավարությունները կարող են օրինակ ծառայել այլ քաղաքների կողմից այդպիսի ռազմավարություններ մշակելու համար և վերջիվերջո նպաստել մշակույթի զարգացման ընդհանուր ռազմավարության մշակմանը ողջ երկրում։ «EU4Culture» քառամյա ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ՝ աջակցելու մշակույթի և ստեղծարար ոլորտներին` ուշադրությունը կենտրոնացնելով Արևելյան գործընկերության երկրների մայրաքաղաք չհանդիսացող մեծ և փոքր քաղաքների (ՄՉՔ) ուղղությամբ։ Ծրագրում համայնքապետարանի գործընկերն է Culture for Sustainable Development / Մշակույթը հանուն կայուն զարգացման ՀԿ-ն։ Հղում

Մշակույթ և Սպորտ

Չարենցավանի համայնքապետարանը 30 000 եվրո դրամաշնորհ է շահել

Նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, Երևանի Գյոթե Կենտրոնում EU4Culture ծրագիրը Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ կկազմակերպի մրցանակների հանձնում ՝ ներկայացնելու ընտրված երեք քաղաքները, որոնք կստանան 30,000 եվրո դրամաշնորհ՝ Մշակույթի զարգացման ռազմավարություն պատրաստելու համար: Դրամաշնորհային հայտերի մրցույթը մեկնարկել է 2021 թվականի մայիսին: Այն նպատակ ունի աջակցել մարզային քաղաքներին՝ մշակելու և իրականացնելու Մշակութային զարգացման ռազմավարություններ՝ հետևելով Եվրոպական մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը: Ընդհանուր առմամբ, կանչին մասնակցել են 70 քաղաքներ Արևելյան գործընկերության 5 երկրներից: Ներկայացված հայտերի գնահատումից հետո Հայաստանից ընտրվել են Իջևան, Չարենցավան և Սևան քաղաքները: Ընտրված քաղաքները կստանան մինչև 30,000 եվրո դրամաշնորհ՝ Մշակույթի զարգացման ռազմավարությունը մշակելու համար: Կանչի վերջնական փուլում այս 3 քաղաքներից մեկին կտրամադրվի մինչև 300,000 եվրո դրամաշնորհ՝ իր ռազմավարությունն իրականացնելու համար: Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներ, ԿԳՄՍ նախարարության փոխնախարար, երեք քաղաքների քաղաքապետեր և ներկայացուցիչներ, EU4Culture ծրագրի ներկայացուցիչներ: Միջոցառումը կբացվի ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ողջույնի խոսքով, որին կհաջորդեն մյուս հրավիրյալների ելույթները և մրցանակների հանձնումը, երբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը պաշտոնապես դրամաշնորհային վկայականներ կշնորհի ընտրված քաղաքներին: Վերջում տեղի կունենա հարցուպատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծագործական հատվածին, կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Ծրագիրը նպատակ ունի նպաստել տարածաշրջանում մշակույթը՝ աճի և սոցիալական զարգացման շարժիչ դարձնելուն: EU4Culture-ն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (ղեկավար), Վրաստանի Ինստիտուտ Ֆղոնսեզի, Դանիական մշակութային ինստիտուտի և Չեխիայի կենտրոնների կողմից: Հղում

Մշակույթ և Սպորտ

Հակոբ Շահգալդյանը պարգեվատրեց մարզիկներին

Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանն այսօր ընդունեց «Մարգարյան մարզական ակումբ»-ի նախագահ Վազգեն Մարգարյանին և նրա 3 սաներին՝ Լեոնիդ Մելիքյանին, Անի Մարտիրոսյանին, Արշակ Սերոբյանին, ովքեր վերջերս Հայաստանի 5 հոգանոց հավաքականի կազմում ներկայացել էին Ձեռնամարտի աշխարհի առաջնությանն ու լավագույն արդյունքեր ցուցաբերել: Համայնքի ղեկավարը նշեց, որ հպարտ է նման որակավորմամբ մարզիկներ համայնքում ունենալու համար, պատրաստ է ցանկացած հարցով աջակցել ակումբի գործունեությանն ու մարզիկների հաջողություններին: Համայնքի ղեկավարը պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց մարզիկներին և մարզիչ Վազգեն Մարգարյանին:

Մշակույթ և Սպորտ

Չարենցավանի 2 թիմերը, ՀՀ ֆուտբոլի պատանիների առաջնությանը

Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ի երկու թիմերի մասնակցությունը ՀՀ ֆուտբոլի պատանիների մինչև 15 և մինչև 16 տարեկանների առաջնությանը։ Մինչև 17 տ-ի Բ խմբում հանդես եկող մարզադպրոցի թիմը /մարզիչ՝ Ա․ Խոջայան/ 6 խաղից հետո տարել է 5 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի՝ միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը, 4 միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող Նորավանքի իրենց հասակակիցներին։ Մեր պատանիների հաջորդ հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 14-ին Մասիսի քաղաքային մարզադաշտում՝ հանդիպելով Սևան ՖԱ պատանիների հետ։ Իսկ մինչև 15տ-ի Ց1 խմբում հանդես եկող մեր պատանիները անցկացրել են 2 հանդիպում, տարել նույնքան հաղթանակ և միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Մեր պատանիների հաջորդ հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 10-ին Ձորաղբյուրում ՝ Արարատ ՖԱ իրենց հասակակիցների հետ։ Մեր թիմերին մաղթում ենք նորանոր հաջողություններ և հաղթանակներով վերադարձ։

Մշակույթ և Սպորտ

Չարենցավանի մարզադպրոցի սաները, ձյուդոյի միջազգային մրցաշարում

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ձյուդոյի «Զեյթունի գավաթ» 24-րդ միջազգային մրցաշարում Չարենցավանի մարզադպրոցի ներքոհիշյալ սաները գրավեցին հետևյալ մրցանակային տեղերը։ Մարզիչ՝ Սուրեն Ամիրխանյան Աբրահամյան Ալեքս — II տեղ Մաթևոսյան Միքայել — III տեղ Աղասյան Վահագն- V տեղ Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ։

Մշակույթ և Սպորտ

Ո՛չ կանանց նկատմամբ բռնությանը

Չարենցավանցի երիտասարդները կարևորում են առանց բռնության հասարակությունում ապրելը՝ իրենց ցանկություններն արտահայտելով Street art-ի միջոցով, որը տեղակայված է Չարենցավանի 6-րդ թաղամասի 1-ին շենքի պատին: Ապագա հաշվապահ Ալա Ղազարյանն է նախաձեռնության հեղինակը, ում օգնել են ընկերները՝ մանկավարժական համալսարանի ուսանող Վերգինե Մարգարյանն ու պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Արա Շահգալդյանը: Գաղափարը մշակել են միասին, հետո Արան այդ ամենն արտատպել է շենքի պատին:   Սկզբնաղբյուր

Прокрутить вверх