Տեղացիներ

Տեղացիներ

Կամո Սեյրանյան, դուդուկահար

Կամո Սեյրանյանը Ծնվել է 1979թ. փետրվարի 5-ին, ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: 1985-93թթ սովորել է տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում, 1994-97թթ` Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1997-2002թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1997թ. մասնակցել է Հայաստանի ազգային ռադիոյի կազմակերպած 15-50 տարեկան դուդուկահարների փառատոնին, որը նվիրված էր հայտնի դուդուկահարներ Մարգար Մարգարյանին, Լևոն Մադոյանին և Վաչե Հովսեփյանին, որտեղ արժանացել է հատուկ մրցանակի: 2003թ-ից դուդուկ է դասավանդում Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնում: 2006թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 2006թ-ից նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում` որպես դուդուկահար, մասնակցել բազմաթիվ երաժշտական մրցանակաբաշխությունների Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում: 2010թ. ԱՄՆ-ում համատեղ համերգային ծրագրով հանդես է եկել «Forbidden Saints» հայտնի խմբի հետ: Համերգային ծրագրերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում` ԱՄՆ, Ավստրալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Հունաստան, Սիրիա, Ուկրաինա, Նիդերլանդներ, Բելգիա, Թուրքմենստան, Լիբանան, Ռուսաստան և այլուր: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Տեղացիներ

Կավալենկո Շահգալդյան

Կավալենկո Սուրենի Շահգալդյան (նոյեմբերի 14, 1946, Ալափարս, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Կոտայքի մարզի նախկին մարզպետ։ Կրթություն 1953-1963 թթ. — սովորել և ավարտել է Ալափարսի միջնակարգ դպրոցը։ 1963-1969 թթ. — սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ֆակուլտետը՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտացմամբ։ 1993-1996 թթ. — սովորել և ավարտել է Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագետի մասնագիտացմամբ։ Աշխատանքային գործունեություն 1963-1973 թթ. – ԽՍՀՄ հաստոցաշինության և գործիքաշինության մինիստրության Չարենցավանի (Լուսավանի) հաստոցաշինական գործարանի կոնստրուկտոր, վարպետ, ապա արտադրամասի պետ։ 1973-1974 թթ. – աշխատել է Ալափարսի համատեղ տնտեսությունում որպես ինժեներ։ 1974-1984 թթ. — աշխատել է Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանում որպես վարպետ, ապա գործիքային, դարբնոցային և հավաքման արտադրամասի պետ։ 1984-1992 թթ. — «Հայավտո» արտադրական միավորումում արտադրության պետ, գլխավոր տնօրենի տեղակալ արտադրության գծով, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 1992-1995 թթ. — ՀՀ արդյունաբերության նախարարության Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանի գործադիր տնօրեն։ 1995-1999 թթ. — «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։ 1999 թ. ընտրվել Չարենցավանի քաղաքապետ և պաշտոնավարել է որպես մինչև 2001 թ. 2001 թ. հունվարի 18-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 2014 թ. մայիսի 8-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ 2014 թ. մայիսի 29-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ Պարգևներ Անանիա Շիրակացու մեդալ ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալ Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Հղում

Տեղացիներ

Վարդան Այվազյան

Վարդան Սուրենի Այվազյան (նոյեմբերի 7, 1961, Բորժոմի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։ Կրթություն 1978-1983 թթ. — սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում։ Աշխատանքային գործունեությունը 1983 թ. — աշխատել է Յարոսլավլի կաթի գործարանում որպես ապարատավար։ 1983-1985 թթ. — ծառայել է Խորհրդային բանակում։ 1985-1990 թթ. — աշխատել է Հրազդանի կաթի գործարանում որպես բանվոր, վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ։ 1990-1991 թթ. — եղել է «Քարանձավ» կոոպերատիվի նախագահ։ 1991-1995 թթ. — Չարենցավանի հացի գործարանի տնօրեն։ 1995-1996 թթ. — Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ 1996-1999 թթ. — Չարենցավանի քաղաքապետ։ 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 71 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀՇ անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։ 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 57 ընտրատարածքից։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերիմշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ, ապա ղեկավար։ Անկուսակցական։ 2001 թ. հուլիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ՀՀԿ խմբակցության անդամ։ 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ՀՀԿ խմբակցության անդամ։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում[2]։ 2017-2018 թթ․-պատգամավոր-ՀՀԿ խմբակցություն։ Պարգևներ Անանիա Շիրակացու մեդալ (2006)։ Մխիթար Գոշի մեդալ (2011)[3] ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2004)։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։ Հղում

Տեղացիներ

Արա Արամյան

Արա Հայկի Արամյան մարտի 11, 1956, Չարենցավան, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր: Արա Արամյանը 1978 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ Ստացել է ճարտարագետ-մեխանիկի որակավորումը։ 1978-1985 թվականներին Չարենցավանի «Նիիխիտ» գործարանում աշխատել է ճարտարագետ-տեխնոլոգ, մեխանիկական արտադրամասի վարպետ, առաջին արտադրամասի պետ, ոչ ստանդարտ սարքավորումների արտադրամասի պետ, գլխավոր մեխանիկ, իսկ 1985-1993 թվականներին` փոխտնօրեն։ 1993 թվականին նշանակվել է «Կայծ» գործարանի տնօրեն, իսկ 1996 թվականին՝ «Կայծ» ՓԲԸ նախագահ։ Արա Արամյանը 2003 թվականին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից։ 2003-2004 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար։ 2004-2006 թվականներին եղել է Ազգային Ժողովի նախագահի գլխավոր խորհրդական։ 2006-2012 թվականներին եղել է «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահ։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Հղում

Տեղացիներ

Մելիք Քոչարյան, Ալափարսցի հայտնիներ

Մելիք Թադևոսի Քոչարյան (մայիսի 11, 1911, Ալափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն — հոկտեմբերի 18, 1992, Երևան, Հայաստան), հայ դերասան, դրամատուրգ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ Կենսագրություն Մելիք Թադևոսի Քոչարյանը ծնվել է 1911 թվականի մայիսի 1-ին, Ալափարս գյուղում։ 1930 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1928 թվականին խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 1929-1941 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1950-1960 թվականներին աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ Քոչարյանի դրամաները բեմադրվել են. «Մեծ հաղթանակի ճանապարհը» (Երևան, 1932), «Չքավորը» (Երևան, 1932), «Վարդ և Նվարդ» (1933), «Կույր երաժիշտը» (Լենինական, 1937), «Կամո» (Երևան, 1941), «Բադալյանների ընտանիքը» (Ղափան, 1942), «Ջումշուդ Վարանդացի» (Երևան, 1942), «Ռաիսա Տարասովա» (Թբիլիսի, 1934), «Սամվել» (ըստ Րաֆֆու համանուն վեպի, բեմադրել են Հայաստանի մի շարք թատրոններ), «Հարազատ մարդիկ» (Երևան, 1947), «Վաղվա մեծ օրը», «Մերժված խաղաղություն» (Սերոբ Սարգսյանի հեղինակակցությամբ), «Հին հիվանդություն» (Երևան, 1949, գրել է Թաթիկ Սարյանի համար[1]), «Ինչ որ ցանես-այն կհնձես», «Կործանում», «Կործանված սեր», «Մուսա լեռան քառասուն օրը (ըստ Ֆ. Վերֆելի համանուն վեպի), «Տունը նոր փողոցի վրա», «Խելագարված հարսնացուն», «Լուսաբերը Լուսավանում», «Ուստա Սեթոն չի սխալվում», «Առաջին որոտը» (Արտաշատ, 1969), «Կինը ուսադիրներով» (Վառնա, 1958): Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման բրա գրած «Մուսա լեռան քառասուն օրը» դրաման (որ լույս է տեսել «Մուսա լեռան զավակները» վերնագրով), 1965 թվականին արժանացել է Բեյրութի Թեքեյան մշակութային միության մրցանակին։ Այն 1965 թվականին բեմադրվել է Բեյրութում, 1967 թվականին՝ Սոֆիայում, 1969 թվականին՝ Բուենոս Այրեսում (իսպաներեն թարգմանությամբ)։ Ուկրաիներեն լույս է տեսել Մելիք Քոչարյանի «Հարազատ մարդիկ» (Կիև, 1950) գիրքը։ Մահացել է 1992 թվականին, Երևանում։ Երկեր Պիեսների ժողովածու (ժողովածուի մեջ տեղ է գտել Քոչարյանի «Մերժված խաղաղություն» դրաման, հեղինակակից Սերոբ Սարգսյան), Երևան, Կուլտլուսհրատ, 1951,186 էջ։ Պիեսների ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1956[6]։ Վանուշն ու Մանուշը, Երևան, Հայպետհրատ, 1962, 123 էջ։ Մենք նոր պիտի ապրենք, Երևան, Հայպետհրատ, 1964[7]։ Մուսա լեռան զավակները, Բեյրութ, 1965, 104 էջ։ Առաջին որոտը, Երևան, «Հայաստան», 1973։ Փրկություն (պիես), Երևան, «Սովետական գրող», 1978, 304 էջ։

Прокрутить вверх